Մարզիկը, որի անունը չի նշվում, Մոնբլանի գագաթը գրոհելիս թանկարժեք քարերով մետաղյա արկղ է հայտնաբերել եւ հանձնել է ոստիկանությանը, որից հետո այն գնահատվել է 246 հազար եվրո: Արկղը սառցադաշտում մնացել է մոտ 50 տարի:
«Այդ երիտասարդը շատ ազնիվ մարդ է: Նա հանգիստ կարող էր այն պահել իրեն: Սակայն հասկացել է, որ դա պատկանում է մեկ այլ մարդու, որը զոհվել է սառցադաշտում», – հայտարարել է տեղի ոստիկանության աշխատակից Սիլվեն Մերլին:
Ոստիկանությունը առանց դժվարության պարզել է, թե գանձն ինչպես է հայտնվել Մոնբլանի գագաթին: Քարերով լցված տոպրակները կնքված են եղել «Արտադրված է Հնդկաստանում» կնիքով: Air India ընկերության օդանավերի վթարներ Մոնբլանի վրա եղել են 1956 եւ 1966 թվականներին: Այժմ ֆրանսիացի ոստիկաններն իրենց հնդիկ գործընկերների հետ որոնում են գանձի տիրոջը:
Ֆրանսիայի օրենքներով գանձ հայտնաբերող անձը կարող է դրա տերը դառնալ, եթե նախկինը կամ նրա ժառանգորդները չեն գտնվում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ