Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Սերժ Սարգսյանը լսող է, բայց նրան ասողներ են պետք»

Հոկտեմբեր 01,2013 13:10
Hovhannes igityan

Այսօր «Հայելի» ակումբում Մաքսային միության անդամակցմանն անդրադառնալով՝ ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Իշխանություններն են նետել այն թեզը, որ մենք այնպես խեղճ ենք, որ ՌԴ-ն մեզ ճնշեց: Այդ թեզը եվրոպացիները օդից չեն վերցրել: Այն, ինչ կատարվում է հիմա հատկապես ՌԴ-ի հետ, այն հանգամանքը, որ ՌԴ-ի սահմանապահ զորքի ծառայողը կարող է վիրավորել եւ խոչընդոտել պատգամավորին, արդեն պարզ երեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում: ՌԴ-ն այնպիսի վիճակում է, որ ցանկացած սպա դա տեսնում է եւ այդ լկտիությունը տարածվելու է, Հայաստանը, որպես ինքնուրույն միավոր որեւէ մեկը ՌԴ-ում չի տեսնում»:

Հովհաննես Իգիթյանը քննադատեց, որ այսօր Սերժ Սարգսյանը թիմ չունի. «Չկա մեկը, որ ասի Սերժ Սարգսյան կամ Սերժ Ազատիչ, եկեք քննարկենք, տեսնենք որ գնաք ՌԴ, ինչ եք ասելու: Պարո՛ն Ալեքսանյան, ձեզ հետ քննարկո՞ւմ է Սերժ Սարգսյանն իր որոշումները, նա թիմ չունի»,- դիմելով ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին՝ ասաց նա:

Լեռնիկ Ալեքսանյանը չհամաձայնեց. «Սերժ Սարգսյանը ոչ միայն թիմ ունի, այլեւ կուսակցություն: ՀՀԿ-ին շատ են մեղադրում, թե խորհրդարանում բոլորը կոճակ սեղմող են: Կուսակցությունն ունի մեխանիզմներ, ունի ֆրակցիա: Գործադիր մարմնի նիստում էլ կան կարծիքներ, խորհրդի նիստում էլ են հարցեր բարձրացվում, այնպես չի, որ Սերժ Սարգսյանն ինչ ասում է….Նա լսում է բոլորին, կարծիքները հաշվի է առնում»:

Հովհաննես Իգիթյանի դիտարկմամբ՝ «Այսինքն` ինքը լսող է, բայց Սերժ Սարգսյանին ասողներ են պետք»:

Հարցին՝ արդեն որոշե՞լ եք, քննարկվե՞լ է, թե ԵԽԽՎ-ում ինչ եք ասելու՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ քաղաքական գիծը գիտեն՝ եվրոպական արժեքներն ընդունում են, եթե ոչ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:

Հարցին՝ ՀՀԿ-ում կա՞ մեկը, որը դեմ է Մաքսային միությանը, նա պատասխանեց, որ չգիտի այդպիսի մեկին:

Հովհաննես Իգիթյանը տեղեկացրեց, որ ինքն արդեն երկու ՀՀԿ-ականների համոզել է, որ գոնե Գործադիր մարմնի նիստում մի քանի հոգով դեմ քվեարկեն, որ գոնե Պուտինին ասեն, որ քննարկում ունենք, մի երկու մլն ավելի եվրո կունենանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031