Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցածը մեր այսօրվա հայաստանյան իրողությունների արտացոլումն էր։ Հայտնի օլիգարխը մի քանի ժամով սեփականացրել էր եկեղեցին, դռները փակել տվել կնունքի արարողության հետ կապ չունեցող քաղաքացիների առջեւ եւ իր թիկնազորին էլ կարգադրել եկեղեցուց դուրս վռնդել լրագրողին։
Այս ամենը տեսագրվել եւ տեղադրվել է համացանցում։ Դեպքը անասելի վրդովմունք է առաջացրել հայ հասարակության մեջ։ Մարդկանց զայրույթը այնքան մեծ էր, որ, որքան էլ ցավալի հնչի, նույնիսկ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը երկրորդ պլան էր մղվել։
Իհարկե, բոլորին վրդովեցրել էր հատկապես այն փաստը, թե ինչ իրավունքով են եկեղեցին փակել օլիգարխի արարողության համար եւ ինչու մեր եկեղեցու հոգեւորականները դա չեն արգելել։ Կարծես թե Աստծո առջեւ բոլորս հավասար ենք, բայց պարզվեց, որ ոմանք ավելի հավասար են, եթե մի քիչ ձեւափոխենք Օրուելի հայտնի արտահայտությունը։
Հաջորդ օրը, երբ եկեղեցու հասցեին քննադատության ալիքը արդեն բարձրացել էր զայրույթի ամենավերին սանդղակը, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը ի վերջո պարզաբանումներ տվեց, որոնք ավելի լավ է՝ չտար, որովհետեւ դա միայն կրակի վրա յուղ լցրեց ու ընդհանրապես, հենց այդ պարզաբանումները ցույց տվեցին, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել մեր Հայ Առաքելական Եկեղեցին։
Կարդացեք նաև
Թեպետ կա տեսանյութը, տասնյակ բորբոքված քաղաքացիները, որոնց թույլ չեն տվել այդ օրը եկեղեցի մտնել, Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտարարում է, որ եկեղեցին փակ չի եղել։ Հետո ասում է, որ լրագրողը եկել էր հատուկ այդ արարողության մասին ինչ-որ ինֆորմացիա վերցնելու, որ լրագրողին ոչ ոք դուրս չի հրավիրել, չնայած նրան ասում են, որ տեսանյութը հակառակն է ապացուցում, մեկ է, հայ հոգեւորականը պնդում է, որը դա սուտ է։ Հետո հայտարարում է, որ այս ամբողջ աղմուկը Ալեքսանյանի դեմ է, լրագրողները որոշակի տրամադրվածություն ունեն Ալեքսանյանի դեմ։
Գ. ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Տեսանյութը՝ NewsamChannel-ի
Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցածը Հայ Առաքելական Եկեղեցու հերթական խայտառակությունն է…
Որոշ տեղական ու արտերկրի դուրսպրծուկներ, իրենց ,,կեղտց՝ իշխան,, (из грязи-в князи) սինդրոմին ու անլիարժեքության ցմահ բարդույթին հագուրդ տալու մարմանջի մղումով, ոտնահարում են բոլոր գրված ու չգրված ավանդույթներն ու հոգևոր արժեքները,բառիս լայն իմաստով՝ թքում հասարակության երեսին…Այս ամենից հետո ՀԱԵ-ն ,,ՀՀ նախագահացուի վկաներ,, աղանդի վերածած ու այն այլասերած Գարեգին բառիս բուն իմաստով՝ Բ-ն իր լռելյան համաձայնությամբ կուլ է տալիս մեր Եկեղեցուն հասցրած հերթական շռնդալից ապտակն ու անպատվությունը…