Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում միջին կենսաթոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան 40 տոկոսով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետը «բարեբաստիկ» լուր է հաղորդում հասարակությանը։
Իրականում, սակայն, այս լուրն այն մասին չէ, որ աշխատավարձերը կբարձրանան 2014թ. հուլիսի 1-ից։ Այս լուրն այն մասին է, որ հունվարի 1-ից աշխատավարձերը չեն բարձրանա (թեեւ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր այդ մասին): Առօրյա կյանքում էլ է այդպես, եթե մեկը մեկին
փող է պարտք ու պիտի վերադարձնի, ասենք, չորեքշաբթի օրը, բայց երեքշաբթի երեկոյան զանգում եւ ուրախ ձայնով տեղեկացնում է, որ «մյուս շաբաթվա մեջ հաստատ կփակվի», այդ խոսակցության հիմնական «ինֆորմացիոն բաղադրիչը» հետեւյալն է՝ «վոբշըմ, չեմ կարա տամ, մնա հետո»։ Տիգրան Սարգսյանն, ահա, հենց դա է ասում՝ «վոբշըմ, խոստացել
էինք, բայց հունվարի 1-ից ոչ մի աշխատավարձ էլ չենք բարձրացնելու, մնա հետո»։
Կարդացեք նաև
Սա, ի դեպ, առաջին հետաձգումը չէ։ Սերժ Սարգսյանը, եթե հիշում եք, նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, թե աշխատավարձերը բարձրացվելու են 2013թ. հունիսի 1-ից։ Ընտրություններն անցան, ինչքան տոկոս պետք էր՝ խփեցին, իսկ աշխատավարձերը, բնականաբար, չբարձրացան։ Սերժ Սարգսյանը նույնիսկ իրեն նեղություն չտվեց բացատրելու, թե ինչու չկատարեց խոստումը։ Մի կես բերան ասաց, որ հունվարի 1-ից են բարձրացնելու, եւ վերջ։ Հիմա պարզվում է՝ դա էլ «փոզմիշ էղավ», խոստանում են հուլիսի 1-ից։ Մի խոսքով, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում, «մոժետ՝ զավտրա, մոժետ՝ պոսլեզավտրա»։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում