Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Կան մարդիկ, որ դաշնակցությունն ինչ էլ անի, միևնույն է, դեմ են լինելու»

Հոկտեմբեր 01,2013 12:26

Հատված Աղվան Վարդանյանի (ՀՅԴ խմբակցության քարտուղար) հարցազրույցից:

Քաղաքական ուժերն արձագանքե՞լ են արտագաղթը կանխարգելելու ՀՅԴի ծրագրին։

– Դեռևս արձագանք չունենք։ Բոլորին փոխանցել ենք մեր առաջարկությունները և սպասում ենք արձագանքների։ Այսօր (երեկ- Ռ.Խ.) ինձ մոտեցել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու հարցրել, թե ինչքան ժամանակ ունեն առաջարկություններ ներկայացնելու համար։ Ասել եմ՝ դեռ ժամանակ կա, մենք էլ ենք շարունակում աշխատել, լրացումներ անել։

Տեսակետ է հնչում, թե դաշնակցությունը, տարբեր ծրագրեր հրապարակայնացնելով, նպատակ ունի քաղաքական հարթակում մնալու։

– Ուզեն, թե չուզեն, ինչ էլ խոսեն-չխոսեն, դաշնակցությունը մնալու է քաղաքական հարթակում։ Դա նրանց ցանկությամբ չէ, դաշնակցությունը հասարակության, մեր կյանքի մի մասն է։ Այդ առումով թող չանհանգստանան, թող հանգիստ լինեն։ Ինչ վերաբերում է ծրագրերին. ինչքան մարդ, այնքան կարծիք։ Հասարակությունը բաժանված է տարբեր խմբերի, կան մարդիկ, որ դաշնակցությունն ինչ էլ անի, միևնույն է, դեմ են լինելու։ Սա բնական է, մենք անում ենք մեր աշխատանքը։ Չեմ կարծում, թե կա մեկը, որ կարծում է, թե այս խնդրով չպետք է զբաղվել։ Եթե իրենք սա չեն անում, իրենց գործն է, թող ուրիշների արածի վրա քար գցեն։ Դա մեզ չի հուզում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031