Այսօր «Հայելի» ակումբում Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների հետ կապված հարցին՝ ի՞նչ ակնառու խախտումներ եք նկատել, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը, մարզպետարանն օգտագործել են իրենց լծակներն ամբողջությամբ: Մարզպետն ու իր շրջապատը Քաջարանում գնացել տեսել են, թե ինչ է կատարվում: Ընտրատեղամասի անմիջապես դիմաց հավաքված, կուտակված են, պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենաներով մաս-մաս գնում են տեղամաս: Այդ ամեն ինչը համալիր ազդեցություն է ունեցել, ես չեմ կարող ասել, որ մենակ վախի մթնոլորտից է այս արդյունքը: Տեղամասերում մեր անդամները կարողացել են հիմնականում պահել եւ թույլ չտալ լուրջ խախտումներ»:
Թե ինչու չեն բողոքարկել ընտրությունների արդյունքները՝ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Օրենքի շրջանակներում կոնկրետ փաստերի բացակայություն, իհարկե, կա: Բայց այն գնահատականը, որը մենք տվել ենք, ապրում է: Ես նշեցի, թե ինչ միջոցներով են փորձել ընտրությունների վրա ազդել: Այդ ընտրությունները չենք կարող անվանել ազատ, անկախ ընտրություններ: Մենք երբեւիցե չենք շնորհավորելու այդ պայմաններում անցած ընտրությունների թեկնածուին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դավիթ Սանասարտան: Դուք հերթական անգամ մասնակցելով՝ այդ ընտրություններ կոչվող խեղկատակությանը, հերթական անգամ լեգիտիմացրեցիք՝ կեղծ Նժդեհականներին, հենց իրենց
աչքում: Ինձ արդեն կասկած չի կարուցում, որ իմ համակրելի ,,Ժառանգություն,, կուսակցությունը
նույնպես մասնակցում, և աջակցում է՝ հանծագործ ռեժիմի խարդավանքներին, քանի որ այդ հարցում կարելի է սխալվել,՝ մեկ անգամ, երեք անգամ, տաս անգամ, բայց ոչ անընդհատ: