Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված տեսուչի կնոջ կասկածները

Հոկտեմբեր 01,2013 12:19

Սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Գառնու տեղամասի ուղեփակոցի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի կինը՝ Թամարան, կասկածներ ունի, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի աշխատակից է հղել ու մենակ չի գործել։

Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել արգելոցում, ժամը 20:50–ի սահմաններում։ Անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել էր 50– ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին։

Սպանված տեսուչի եղբոր որդին՝ Մերուժան Սեդրակյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կատարվածն իրենց համար հանելուկ է։ «Ես առավոտյան աշխատանքի էի գնում, ու մեր հարեւանն ասաց, թե հորեղբորդ սպանել են։ Ասացի՝ ոնց թե սպանել են, շտապեցի արգելոց, սակայն ինձ թույլ չտվեցին մոտենալ հորեղբորս։ Նա նորմալ մարդ էր, ուներ 4 երեխա՝ երեք աղջիկ, մեկ տղա։ Որդին ծառայում է բանակում։ Չգիտենք, թե ինչ կատարվեց, կասկածներ էլ չունենք, թե ովքեր կարող են արած լինել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իր հորեղբոր հետ վերջին անգամ խոսել է մեկ ամիս առաջ եւ մինչ այդ որեւէ տարօրինակ բան չի նկատել։

Միգուցե եղբոր որդին խուսափեց իր հնարավոր կասկածների մասին խոսելուց, սակայն, ի տարբերություն նրա, սպանված Մխիթարի կինը՝ Թամարա Սեդրակյանը, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի «միջի մարդ է եղել». «Իմ ամուսինը ոչ մի թշնամի չուներ, ուրախ-ուրախ գնում էր աշխատանքի եւ գալիս էր տուն ու ոչ մեկի հետ որեւէ կոնֆլիկտ չի ունեցել»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031