Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներումը պայմանավորված չէ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ

Հոկտեմբեր 01,2013 12:15

ԱԺ պետական–իրավական հանձնաժողովում տեղի ունեցած փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Համաներումը կոնկրետ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա տարածվելո՞ւ է» հարցին նա պատասխանեց անեկդոտով. «Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, ասում է՝ 20 միլիոն, դե բոլորի անունն ասե՛ք։ Համաներումը դուք ներման հետ մի՛ շփոթեք։ Ներման ժամանակ են անուններ լինում։ Համաներման ժամանակ լինում է արարք, հոդված: Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ»:

Հրայր Թովմասյանը նաև նշեց. «2011թ. համաներումն ազդել է 1200 կալանավորի վրա։ Այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ չսահմանափակման տակ ընկած հոդվածների քանակը մեծացել է: Մենք այսօր ունենք ընդամենը սահմանվածից մոտ 250 ավելի կալանավոր: «Արմավիր» ՔԿՀ-նշահագործելուց հետո այդ հարցը լուծվելու է, ուստի ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը չէ համաներում հայտարարելու առաջնային պատճառը»:

 

Մանրամասն՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031