Հատված «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի հետ հարցազրույցից:
– Ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում չի զարգանում ժողովրդավարությունը, Եվրոպա՞ն, թե՞ մենք։
– Մենք, առաջին հերթին՝ մենք։ Բայց հիմա խոսքն այն մասին է, թե գնում ենք Եվրոպա՞, թե՞ Մաքսային միություն, և ո՞րն է մեզ ձեռնտու։ Այս համատեքստում ենք խոսում, չէ՞։ Իհարկե, միշտ էլ մենք ենք մեղավոր։ Բայց մենք գնում էինք Եվրոպա այն նպատակով, որ օժանդակություն ստանանք էս, էս, էս արժեքների արմատավորման համար։ Եթե խոսքը գնում է այն մասին,
թե ո՞ւմ հետ ընկերություն անենք, ապա մեկի հետ 10 տարի անում ենք ընկերություն, և զրո արդյունք ունենք։ Հակառակը՝ ո՛չ շուկայական տնտեսություն ունենք, ո՛չ մրցակցություն։ Սա հայ ժողովրդին բացարձակապես օգուտ չի բերել։
Կարդացեք նաև
– Բայց շուկայական հարաբերությունները Եվրոպան առաջարկում էր՝
Ազատ առևտրի գոտու մասին հայտնի համաձայնագրով, իշխանությունները հրաժարվեցին։
– Մեր իշխանությունների իրավունքն էր՝ ընդունել կամ հրաժարվել։ Բայց իրենք գոնե իրենց դիրքորոշումով պիտի ցույց տային, որ չեն օժանդակում
այն իշխանություններին, որոնք հրաժարվում են արմատավորել եվրոպական արժեքները, չօժանդակեին, չօգնեին, չփաթաթվեին։
– Այսինքն՝ գտնում եք, որ բարոյական տեսանկյունից Եվրոպան, Եվրոպական ղեկավարությունն արժանի՞ էր նման վերաբերմունքի։
– Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է։ Այլ վերաբերմունք չէր կարող լինել Եվրոպայի նկատմամբ՝ իր կեցվածքից, իր իրականացրած գործունեությունից ելնելով։ Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք։
– Իսկ ի՞նչն եք նորմալ համարում, Սերժ Աարգսյանի անսպասելի հայտարարությո՞ւնը Մոսկվայում։
– Նորմալ եմ համարում հետևյալ իմաստով, ինձ համար բոլոր արժեքներից գլխավորը բարոյականությունն է։ Իհարկե՝ մարդու իրավունքներ, իհարկե՝ բարեկեցություն, բայց ես ավելի ուրախ կլինեմ, որ մեր ժողովուրդը մի
քիչ սոված լինի, մի քիչ վատ հագնված, բայց միանշանակ՝ բարոյական, քան թե հակառակը։ Եվ այն օրենքը՝ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ, որը բերվեց Եվրոպայի կողմից և անցկացվեց, ինձ համար շատ
ավելի վատ է, քան բռնապետությունը, կաշառակերությունը, մարդու իրավունքների խախտումը և այլն։
Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում