Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին կլինի Գարեգին II-ի դեմ կազմակերպվող արշավը, եթե հանկարծ նա կարգալույծ անի Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանին

Հոկտեմբեր 01,2013 11:27

Վերլուծելով անցած տարիներին կարգալույծ եղած հոգեւորականների կենսագրությունները, կարելի է ասել, որ դրան նրանք արժանի են եղել։ Բայց արդյո՞ք ժողովրդական լայն զանգվածները կարող են իմանալ, թե ով էր Տիրան եպիսկոպոսը, բնավ՝ ոչ։ Եվ այն տպավորությունն է ստեղծվում, թե Գարեգին կաթողիկոսն ում ուզում է՝ կարգալույծ է անում։

Այստեղ օրինական հարց է ծագում, չկա՞ արդյոք եկեղեցական բարձրագույն մարմին, հոգետր խորհուրդ, որտեղ կարելի է քննարկել եկեղեցու համար հույժ կարեւոր հարցերը եւ ոչ թե նամակով դիմել կաթողիկոսին, որին, մինչ հասնելը, բովանդակությունն Ինտերնետով հասանելի է լինում բոլորին։ Նման պարագայում այլ բան չես կարող մտածել, որ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդները հետապնդում են մեկ նպատակ, ես եմ, իմ կալվածքը, եւ ոչ մեկին չեմ ուզում ենթարկվել։

Հարց է ծագում՝ Նուրհան Մանուկյանը չէ՞ր կարող արդյոք իր ասելիքը քննարկման հարց դարձնել Էջմիածնի հոգեւոր բարձրագույն մարմնում։ Կարող էր, բայց երեւի չհասներ հաջողության։ Պատճառն իրենք պետք է փնտրեն իրենց մեջ։ Նույնը Ֆրանսիայի թեմի առաջնորդի մասին կարելի է ասել։

Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինի Գարեգին II-ի դեմ կազմակերպվող արշավը, եթե հանկարծ նա կարգալույծ անի Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե վերջինիս թիկունքին ինչպիսի ուժեր են կանգնած։

Այսօր գաղտնիք չէ, որ աշխարհում սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցողներն ավելի հզոր են, քան ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդիկ։ Կաթոլիկ եկեղեցին տարեկան միլիարդավոր դոլար տուգանքներ է վճարում իր «գեյ» եւ պեդոֆիլ հոգևորականների համար։ Ինչ իմանաս՝ դրանցից հայ եկեղեցում կա՞ն, թե՞ ոչ, խոսակցությունները հօգուտ փոքրամասնության են գնում։

Մեկը չկա՝ Կճոյանին հարցնի, երբ ժողովուրդը սոված է, դու, Աստծո ծառա (իրականում՝ Աստծուն ուրացած), ի՞նչ միջոցներով ես գնել այդ թանկարժեք մեքենան։ Եթե նույնիսկ նվեր է, ապա բարի եղիր վաճառել եւ փողը հատկացնել արյան լեյկոզով կամ այլ հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար։

Կամ նույն Կճոյանին թող թույլ տրվի հարցնել՝ քանի՞ անգամ ես հանդիպել քո հոտի հավատացյալների հետ, թե՞ միայն մի բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի հոգեհանգստի արարողությանը մասնակցելը համարում ես հանդիպում հոտի հետ։

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031