Այն, որ Սյունիքում պատգամավորի թափուր տեղի ընտրությունները չէին կարող ազատ և արդար անցնել, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ տեղի իշխանական թեկնածուն ընտրվել է, այսպես ասած, Լիսկայի ակտիվ մասնակցությամբ: Այսինքն, հարց է առաջանում` մի՞թե «Ժառանգությունը» կարծում էր, որ ՀՀԿ-ն Սյունիքում ազատ և արդար ընտրություններ էր թույլ տալու: Կամ ընդհանրապես` մի՞թե Հայաստանում որևէ քաղաքական ուժ դեռևս կարծում է, որ Հայաստանում որևէ մակարդակում ազատ և արդար ընտրություններ է թույլ տալու ՀՀԿ-ն: Եթե կա նման ուժ, ապա տվյալ ուժն ունի Հայաստանում իր գործունեության վերանայման խնդիր, այսինքն` կարող են հանգիստ թողնել քաղաքական դաշտը, և երբ Հայաստանում ընտրական մեխանիզմներ կաշխատեն, նոր վերադառնան և զբաղվեն քաղաքականությամբ:
Իսկ այսօր Հայաստանի քաղաքական կյանքում հրատապը մեկ այլ հարց է՝ ի՞նչ են պատրաստ առաջադրել քաղաքական ուժերը ի պատասխան, ի հակադրում իշխանությունների կեղծարարության: Այստեղ է խնդիրը, որի պատասխանը պահանջվում է քաղաքական ուժերից: Այլապես, ընտրություններին մասնակցելը, հետո կեղծիքներից բողոքելն ու հաջորդ ընտրություններին պատրաստվելը արդեն վաղուց վառված և մոխրացած շրջան է Հայաստանում, որից միայն փոշի է բարձրանում և նստում հասարակության թոքերին՝ խեղդելով հասարակությանը:
Ներկայիս համակարգում, երբ ընտրություններ ասվածը կատարելապես խեղված մի գործընթաց է, մարդկանց չեն հետաքրքրում ընտրություններին տրված հետընտրական գնահատականները: Մարդիկ ուզում են հասկանալ, ով է ունակ բռնել ընտրակեղծարարների ձեռքը և կոտրել այն, կամ ով է ունակ ընդհանրապես բանը չհասցնել ընտրությունների, այլ մինչ այդ հեռացնել ՀՀԿ-ական իշխանությանը և հետո նոր միայն անցկացնել օրինական ընտրություններ և ձևավորել նոր իշխանություն:
Սրանք են հարցերը, որոնց պատասխանները սպասում է հասարակությունը, այլապես բոլորն էլ գիտեն, որ ընտրությունները Հայաստանում կեղծված են էն գլխից: Դրա համար կարիք չկա, որ որևէ ուժ մասնակցի դրանց և հետո կրկին հայտարարի, որ կեղծված էին:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Լուսանկարը՝ Aravot.am-ի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում