Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավայրերը տարեցտարի ավելի են փակվում հանրության առաջ

Հոկտեմբեր 01,2013 10:59
Hayk Harutyunyan

Ազատազրկման վայրերը հասարակության համար տեսանելի, թափանցիկ դարձնելու, դատապարտյալների խնդիրները ԶԼՄ-ներում բարձրացնելու քաղաքականությունը, որը 2007-ից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մի մասն էր, լիովին տապալվել է։ Իրավապաշտպանները, ոլորտի փորձագետները եւ բերդերի կյանքը լուսաբանող լրագրողները հաճախ են այս մասին գրել եւ խոսել, սակայն անարդյունք։

Կալանավայրերը տարեցտարի ավելի են փակվում հանրության առաջ, իսկ ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից ոչ մի հարցազրույց չի տվել։ Հավանաբար, այս խոցը քողարկելու, բացը լրացնելու հույսով 2012 թվականին Քրեակատարողական վարչությունն սկսեց տպագրել «Արգելված գոտի» ամսագիրը։

Ամեն համար սկսվում է գեներալ-գնդապետ Հարությունյանի լայնաժպիտ եւ ազդեցիկ լուսանկարով։ «Մեր միջոցներով ենք տպում, շատ քիչ տպաքանակով՝ 400 հատ,- ասում է ՔԿՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը,- երկու կամ երեք ամիսը մեկ համար է տպագրվում, նայած, թե ինչքան նյութ է լինում»։

«Արգելված գոտին» բաժանվում է ՔԿՀ-ների գրադարաններին, նաեւ ցուցադրվում է թեմատիկ սեմինարների եւ ներկայացուցչական հանդիպումների ժամանակ։

Երեկ բախտ վիճակվեց երկար սպասված այս հրաշք-ամսագրի մի քանի օրինակ թերթել։ Տպավորիչ են Արեւմուտքի դատական եւ քրեական պրակտիկայից վերցված պատմություններն ու էկզոտիկ փաստերը, որոնք շատ են ամեն համարում։

Կան նաեւ հարցազրույցներ մեր դատապարտյալների եւ ՔԿՀ աշխատողների հետ։

Աչք է զարնում հեղինակների՝ աղբը տնից դուրս չհանելու ձգտումը։ Դատապարտյալների իրական խնդիրներ նյութերում չես գտնի։ Ազատազրկվածները, սովորաբար, լրագրողների հանդիպելիս առաջին հերթին իրավական հարցեր են առաջ քաշում, դժգոհում իրենց քրեական գործերից, պատժի կրումից վաղաժամկետ ազատման խնդիրներն են բարձրացնում, սոցիալական հարցեր: Ոչ մի նման բան «Արգելված գոտու» հերոսների համար գոյություն չունի: Նրանք ասում են միայն այն, ինչ կուզեին լսել ՔԿՀ աշխատողները:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031