ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Վահե Էլոյանի հայցը գտնվում էր ՀՀ վարչական դատարանում:
Հայցվորը դատի էր տվել ՀՀ կառավարությանը եւ պահանջում էր պատասխանողի անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձել:
Վարչական դատարանում պարզվեց, որ գործն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին: Պարզվեց նաեւ, որ խախտվել են աշխատանքային օրենսդրության մի շարք հոդվածներ գործատուի` ՀՀ կառավարության կողմից:
Հոկտեմբերի 2-ին նշանակվել է անդրանիկ դատական նիստը:
Նախագահող դատավորն է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը:
Ի դեպ, Վահե էլոյանին ներկայացուցիչն է Արգամ Նազանյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ