Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգն էլ հոգի ունի»

Հոկտեմբեր 01,2013 10:29

Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Երաժշտության շաբաթ» փառատոնի գալա համերգը: Փառատոնն իր մեջ ներառել է թեմատիկ համերգներ՝ ռոք, էստրադա, ջազ, դասական, ժողովրդական, որոնք եզրափակվեցին բազմաժանր գալա-համերգով: Համերգի խորագիրն էր «У песни тоже есть душа» («Երգն էլ հոգի ունի»):

Այն վարում էին Գայանե Ասլամազյանը և Սիմոն Ղանդիլյանը, Լերա Կուդրավցևան և Էմիլ Կարատը, Նազենի Հովհաննիսյանը և Ավետ Բարսեղյանը:

Միջոցառումը երկլեզու էր՝ հայերեն և ռուսերեն, գլխավոր ռեժիսոր Էմիլ Կարատը բացատրեց այդ փաստը. «Մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, նրանք խոսում են ռուսերեն, անգլերեն …: Հաջորդ տարիներին հուսով եմ փառատոնը կհասնի միջազգային մակարդակի, և երիտասարդները կերգեն այդ լեզուներով էլ:»

Համերգի ընթացքում իրենց նոր երգերով հանդես եկան Գուրգեն Դաբաղյանը և Արմինկան: Իրենց երգերով հանդես եկան նաև Էռնա Յուզբաշյանը, Տիգրան Պետրոսյանը, Սիրուշոն, Էմմին, Սյուզան Մարգարյանը, Հայկոն և մի շարք այլ երգիչ-երգչուհիներ:

Ռուս դերասանուհի և հաղորդավարուհի Լերա Կուդրավցևան հուզվեց, երբ դահլիճը հոտնկայս դիտում էր «Հիշում ենք» հոլովակը նվիրված հայ վաղամեռիկ արտիստներին: Դերասանուհին երրորդ անգամ էր Երևանում և խոստովանեց, որ սիրում է Երևանը. «Ես այս քաղաքի երկրպագուն եմ, ինչքա՜ն գեղեցիկ եք դուք, ինչքա՜ն հյուրընկալ: Մեզ մոտ՝ Մոսկվայում, այդ ամենը չկա»:

Երգչուհի Էմմին համարում է, որ նման միջոցառումները լավ առիթ են սկսնակ երգիչների համար, և ինքը անձամբ շատ է կարևորում այն.

«Ազնվությամբ եմ ասում շատ երկար ժամանակ այսքան երկար չէի պատրաստվել ելույթի, ոնց որ այսօրվա համար եմ պատրաստվել և համոզված եմ, որ յուրաքանչյուրը այդպես էլ եկել է այսօրվա միջոցառմանը»:

Մոսկվայաբնակ երգչուհի Դիանա Դիկովսկիյին համերգին հրավիրել են իր ընկերները.

«Իմ մասնակցությունը այս միջոցառմանը ապահովել են իմ ընկերները, մասնավորապես՝ Էմիլ Կարատը: Ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ միջոցառմանը, շատ ուրախ եմ, որ մարդկանց մոտ դեռ կա ինչ-որ բան ստեղծելու հետաքրքրություն: Ամեն անգամ Մոսկվայում լսում եմ, որ Երևանում շատ-շատ վատ է, դա հուսահատեցնում է, բայց երբ տեսնում ես հետաքրքիր աչքեր և դա ոգևորում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031