Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեգնում. Ռեյխանլիի ահաբեկչությունն իրականցրել է ԻԼԻՊ-ը և սպառնում է նորն իրականացնել Ստամբուլում և Անկարայում

Սեպտեմբեր 30,2013 22:24

Ալ Քաիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) խմբավորումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպառնացել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Անկարայում և Ստամբուլում, եթե Թուրքիան չվերաբացի Բաբ ալ-Հավա և Բաբ ալ-Սալամ անցակետերը, որոնք Անկարան փակել է այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Սիրիայի Ազազ սահմանային քաղաքը: Հայտնում է «Ռեգնում» լրատվականը գործակալությունը՝ հղում անելով թուրքական «Թըդեյս Զաման»-ին:

Ըստ ահաբեկիչների հայտարարության, ԻԼԻՊ-ը Էրդողանին մինչև հաջորդ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ը ժամանակ է տվել սահմանակետերը բացելու համար:

Բացի դրանից, խմբավորումն իր վրա է վերցրել Թուրքիայի Ռեյխանլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով 53 մարդ է զոհվել, իսկ 100-ից ավելին վիրավորվել են:

«Ռեգնում»-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Անկարան Ռեյխանլիի ահաբեկչության մեջ մեղադրում էր սիրիական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող խմբավորումներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30