Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, որ նախապատրաստվում է հոկտեմբերի 5-ին հավակնորդ Ալեքսանդր Պովետկինի հետ Մոսկվայում կայանալիք մենամարտին, մարզման ժամանակ կոտրել է մարզումային մրցակցի՝ Սեմ Սեքսթոնի, քիթը:
Չնայած պաշտպանական սաղավարտի առկայությանը, բրիտանացու աչքի տակ նաեւ հեմատոմաներ են առաջացել: Ճակատագրի հեգնանքով, տուժած բռնցքամարտիկը հրավիրված էր մտերիմ ընկերոջ հարսանիքին, սակայն այդ վիճակով նա դժվար թե կարողանա ներկա գտնվել արարողությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ