Այսօր Մաշտոցի պուրակում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների քննարկման օրակարգում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցն էր: Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ներկայացրեց պայքարի իր տարբերակը. «Պայքարը պետք է լինի ավելի կոշտ, որ հանգեցնի տրամաբանական արդյունքի: Որ հաղթանակը կիսատ չմնա, որ նորից մի քանի ամիս հետո Տարոն Մարգարյանը չկրկնի իր որոշումը: Մենք պետք է հասկանանք, որ նրանք լավ պատրաստվել են, որ փողոցային ալիքը նորից չկրկնվի: Քայլեր են ձեռնարկել եւ ձեռնարկելու են՝ փորձելով կանխել այդ ալիքները: Մեր խնդիրը պետք է լինի այդ ալիքի բարձրացումը, այդ ալիքը ընդունակ է կոտրել քաղաքապետարանի բթամտությունը, որ, վերջապես, հասկանան, որ ժողովրդի հետ չպետք է խաղ անել»:
Նա քննադատեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի կազմին. «Այնտեղ ընդգրկված է մի մարդ, որի պաշտոնանկությունը արդեն երկու ամիս է պահանջում են այնտեղ նստացույցի նստած տղաները: Հանձնաժողովում ընդգրկված է մի մարդ՝ Գեւորգ Մելքոնյանը (ԵՊՀ ռեկտորատից), որը զորավարի հավակնություններ ունի եւ ընտրությունների ժամանակ հարձակվում էր դասադուլ հայտարարած ուսանողների վրա: Հանձնաժողովում հավաքվածների հիմնական կորիզը իշխանության մանկլավիկներն են, որոնք ունեն մի նպատակ՝ լեգիտիմացնել այն որոշումը, որը կհրամայի Տարոն Մարգարյանը»:
Ակտիվիստներն այսօր պուրակում քննարկեցին նաեւ հանրային հանձնաժողով ստեղծելու գաղափարը, հանձնաժողով որը կքննարկի նաեւ ուղեվարձի թանկացման հարցը:
Պարոն Կիվիրյանը դրական վերաբերմունք հայտնեց հանձնաժողով ստեղծելու գաղափարին, բայց միաժամանակ նկատեց. «Հանրային հանձնաժողովը պետք է ներկայացնի իր հաշվարկները, մոտեցումները: Բայց համաձայն չեմ, որ դրանք պետք է ներկայացնի քաղաքապետարանին: Ո՞ւմ ներկայացվի, մի մարմնի, որը տեղյա՞կ չէ՝ ինչ է կատարվում: Հոյակապ գիտի՝ ինչ է կատարվում, բայց գնում է այդ քայլին: Այսօր կան բազմաթիվ միջազգային հարցեր՝ Մաքսային միություն եւ այլն, բայց այս պահին քաղաքապետարանը փորձում է պլստացնել այդ որոշումը: Ուղեվարձի թանկացման հարցի հաղթանակը եղավ փողոցներում, փողոցներում ստեղծվեց մի կոլապսային իրավիճակ, եւ իշխանությունը ընկրկեց, երբ հասկացավ, որ 100 դրամն էլ չի հավաքի, էլ ուր մնաց 150 եւ 200 դրամը: Այսօր կրկնվում է այդ նույն սցենարը, եւ հասարակությունը պետք է կոշտ ձեւով պատասխան: Պետք է նորից դուրս գալ փողոցներ եւ ստեղծել այդ կոլապսային վիճակը: Այս պարագայում պայքարը պետք է լինի ավելի կոշտ, որ հանգեցնի տրամաբանական արդյունքի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հաշվարկներ կատարելը բոլորովին դժվար չէ, եթե հնարավոր լինի ընդհամենը մեկ ելակետային ցուցանիչ ձեռք բերել,՝ 1) Երևան քաղաքում տրանսպորտից ստացած ողջ հասույթը: Հանույթը, շահույթը և այլ ծախսերը, բոլորովին անիմաստ է և անհնարին ձեռք բերել, քանի որ քրեաօլիգարխիկ
համակարգի գործունեությունը երբեք չի տրվել և չի էլ տրվելու որևէ հաշվետվության:
Նախ հարկավոր է մայրաքաղաքի տրանսպորտի հոգսերը,՝ միանշակակ հոգա քաղաքապետարանը,
իր բյուջեից, աստիճանաբար այն անվճար դարձնելու նպատակով: Համոզված եմ, որ այս գրածս կարդացողներից գրե թե յուրաքանչյուրին անհեթեթություն կթվա, ինչպես, որ անհեթեթություն թվաց
մի քանի տարի առաջ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննի քաղաքապետ՝ Էդգար Սավիսարի հայտարարությունը, որ 2013 թ-ի հունվարի 1-ից մայրաքաղաքի ողջ տրանսպորտը՝ ,,որտեղ գործում
է քաղաքային տրանսպորտի բոլոր ձևերը,, լինելու է անվճար և այդ անվճարը ավելի ձեռնտու է լինելու քան վճարովին, այսինքն ազատվելու են բազմապիսի ավելորդ օժանդակ օղակներից: Դետալները շատ մանրամասնությամբ կարելի է ներկայացնել անհրաժեշտության դեպքում: