Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը մնաց 9-րդ հորիզոնականում

Սեպտեմբեր 30,2013 21:12

Մրցաշարի եզրափակիչ տուրում վերջինն ավարտվեց Օլգա Գիրյա (Ռուսաստան)-Համփի Կոներու (Հնդկաստան) պարտիան, որում մրցակիցները 67-րդ քայլում բաժանեցին միավորը: Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 5,0 միավորով մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ Համփի Կոներուն՝ 8,0 միավոր, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Բելա Խոտենաշվիլին եւ ուկրաինուհի Կատերինա Լահնոն իրենց անվան դիմաց գրանցեցին 7,0-ական միավոր եւ նույն հերթականությամբ բաժանեցին 2-3-րդ հորիզոնականները:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30