Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբեր 30,2013 20:50

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ  փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը:

Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել  պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ  ՀՀ-ում գենդերային հավասարության ուղղությամբ կատարվել են դրական փոփոխություններ: Նրա խոսքով`  այժմ աճում է կանանց թիվը պետական կառույցներում, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր  ԱԺ-ում կին պատգամավորները 14-ն են՝ պատգամավորների 10 տոկոսից ավելին: Նրանցից 9-ը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ են, որոնցից 2-ը ընտրվել է  մեծամասնական ընտրակարգով: Կառավարության կազմում 2 կին նախարար կա: Նաեւ մոտ  24-25 գյուղական համայնքներ ղեկավարում են կանայք: Ընդ որում, դրանք հիմնականում սահմանամերձ եւ փախստականներով բնակեցված համայնքներ են՝ սոցիալական եւ կենցաղային խնդիրներ ունեցող:

Տիկին Նաղդալյանը նշեց, որ պետությունը ստանձնել է պարտավորություն՝ մինչեւ 2020 թվականը ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում,հատկապես ավագանիում: Այս գործընթացը շարունակվելու է նաեւ օրնեսդիր եւ գործադիր մարմինններում: Տիկին Նաղդալյանն ավելացրեց, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի շուրջ կազմակերպվել են բազմակողմանի  քննարկումներ մարզերում եւ լսումներ խորհրդարանում: Փոխնախագահի կարծիքով՝ պիտի ստեղծել ազգային մեխանիզմ, բարձրացնել կրթական մակարդակը, եւ այդ դեպքում  օրենքը կդառնա լիարժեք գործող:  Կողմերը քննարկեցին նաեւ գենդերային հավասարության ռազմավարական փաստաթղթերը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ՀՀ ընդունել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքը, կանանց դիրքերի բարելավման ազգային ծրագիր եւ հայեցակարգ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30