Կան աշխատանքներ, որոնք ենթադրում են բազմաթիվ ու տարաբնույթ վտանգներ, որոնք երբեմն ուղեկցվում են մահացությամբ: Այժմ կներկայացնենք դրանցից առավել վտանգավորները:
Անտառահատ: Փայտահատի աշխատանքի մեջ վտանգները տարրատեսակ են: Երբեմն ծառի անկումը փայտահատի գլխին անխուսափելի է, բացի այդ հարկավոր է աշխատել չափազանց վտանգավոր սղոցների և այլ սարքավորումների հետ: Միայն ԱՄՆ-ում, որտեղ ապահոված են անվտանգության ամենաբարձր մակարդակը աշխարհում, ամեն տարի մահացու դեպքերի թիվը անցնում է 100-ի սահմանը:
Կարդացեք նաև
Հրշեջ: Թեպետ հրշեջները ըստ անհրաժեշտության նախապատրաստվում են թե ինչպես է պետք վարվել արտակարգ դրությունների ժամանակ, այդուհանդերձ լուրջ վնասվածքներ ստանալու և աշխատանքի ընթացքում մահանալու հավանականությունը շատ բարձր է:
Օդում աշխատող էլեկտրոմոնտաժող: Հազվադեպ հանդիպ մասնագիտություն է: Այս մասնագիտության տեր անձինք երբեմն ստիված են լինում բարձր լարման գծերի վրա աշխատել մերկ ձեռքերով:
Հանքափոր և ածխահանքի աշխատող: Ամեն օր աշախտանքի ընթացքում մահանում է 50-60 հանքափոր: Դժվարին աշխատանքի ժամանակ պայթեցումների և սողանքների պատճառով, ինչպես նաև ածուխ հայթայթելու համար գազերի և մեթանի հետևանքով առաջացած թունավորումները շատ դեպքերում խլում են հազարավոր կյանքեր:Ականազերծող: Ռումբ վնասազերծողի աշխատանքը համարվում է ամենածանր և վտանգավորներից մեկը զինվորականների շրջանում: