Հոկտեմբերի 2-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի կունենա «Կատարյալ ամուսինը» ներկայացման պրեմիերան: Ներկայացումը ռեժիսոր-բեմադրիչ Միքայել Բագրազյանի դեբյուտն է թատրոնում: Նա առավել հայտնի է որպես հեռուստատեսային ռեժիսոր, վերջին աշխատանքը հեռուստատեսությունում «Անծանոթը» հեռուստասերիալն էր։
Անգլիացի հեղինակ Դոնալդ Չերչիլի «Դեկորատոր» կատակերգության հիմքի վրա ստեղծված ներկայացումը կատարյալ ամուսնու իրական, ավելի ստույգ՝ շոշափելի կերպար չի առաջարկում: Պարզապես հերոսներից յուրաքանչյուրն այդ առումով ունի սեփական պատկերացումները: Հերոսները, ի դեպ, երեքն են: Նրանց մարմնավորում են երիտասարդ դերասաններ Արթուր Պետրոսյանը, Անի Բայաթյանն ու Տաթև Գրիգորյանը։
«Այս ներկայացման մեջ այդ հանդիպումը կայացել է: Հանդիսատեսն իրեն կարող է տեսնել և ճանաչել հերոսներից յուրաքանչյուրի մեջ»,- վստահեցնում են «Կատարյալ ամուսինը» ներկայացման ստեղծագործական խմբի անդամները:
Դերասանուհի Անի Բայաթյանն էլ հավելեց, որ յուրաքանչյուր դետալի վրա իրենք մանրակրկիտ աշխատել են.«Երբ կարդացի այս գործը միանգամից զգացի, որ այն կարող եմ ինչ-որ կերպ դարձնել իմը: Այս դերը ինձ այնքան հոգեհարազատ է, որ կարծես ապրում եմ դրանով»,-ասում է դերասանուհի
Կարդացեք նաև
ՊՆ-ի հետ համատեղ ստեղծագործական խումբը ներկայացումը կբեմադրի բոլոր սահմանամերձ վայրերում, վերջիններիս ևս չզրկելու համար թատերական մշակույթի հետ շփումից: «Որոշել ենք, որ արագ տեմպերով կանցնենք մարզեր, իսկ թե ո՞ր մարզից կսկսենք առայժմ չասեմ»,-մեկնաբանում է ռեժիսորը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ