«ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի` որպես բանակցություններին մասնակից կողմի լիարժեք ներկայությունը»,- այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստին հայտարարեց Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը:
Պարոն Ռուստամյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իր ելույթում կատարեց մի քանի շեշտադրումներ: Առաջինը վերաբերում էր հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալուն: Այնուհետև հայ պատվիրակը կարևորեց Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման և նրանց հիմնարար ազատությունների ապահովման հարցը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ