Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի իշխանությունները կոնկրետ առաջարկներով պետք է հանդես գան». Ջոնաթան Էյվս

Սեպտեմբեր 30,2013 20:00

«Ես  կարծում եմ, որ  այս պահին երկու կողմերն էլ հանձինս  Եվրոմիության անդամ երկրների քննարկում են այդ իրադրությունը: Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձեւաչափը, որով կարող ենք առաջ տանել Հայաստան- Եվրոմիության հետ համագործակցությունը»,- այսօր այս մասին «Մեդիա կենտրոնում»` անդրադառնալով` Հայաստանի Մաքսային միության միանալու հայտարարությանը, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը` հավելելով, որ որպես ԵՄ անդամ պետություն` իրենց հուզում  է այն, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ սեպտեմբերի երեքից հետո հնարավոր է համագործակցություն ԵՄ-ի հետ:

«Հայաստանի իշխանությունները կոնկրետ  առաջարկներով  պետք է հանդես գան, մասնավորապես նշեն` որ բնագավառներում են տեսնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ուզում եմ նշել, որ թե´ Հայաստանի, թե´ ԵՄ-ի կողմից կա ցանկություն  առաջ տանելու և զարգացնելու հարաբերությունները»,-ընդգծեց նա:

Դեսպանի խոսքով` կան մի քանի բրիտանական կազմակերպություններ, որոնք ներդրումներ են իրականացրել Հայաստանում. «Դեղագործության բնագավառում լավ ներդրումներ կան, բայց ներկայիս վիճակը շատ անբավարար է: Ներդրումներն իրենց չափով ու քանակով շատ քիչ են: Փորձում ենք խրախուսել բրիտանական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու համար, ինչպես նաև օրինակ ծառայել աշխարհի մյուս երկրների համար, որ հասկանան`  Հայաստանում ներդրումային մեծ դաշտ»,-նկատեց դեսպանը:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30