Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյանը` ԵԽԽՎ ամբիոնից. «ՀՀ-ԵՄ համագործակցության համար քաղաքական նոր օրակարգ է անհրաժեշտ»

Սեպտեմբեր 30,2013 19:43

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության որոշմանը:

Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համար անհրաժեշտ է քաղաքական նոր օրակարգ: Այնուհետև նշեց, որ մարդու իրավունքների բնագավառում և ՀՀ-ում կազմակերպված ընտրությունների հարցում գոյություն ունեցող որոշ հիմնախնդիրների վրա ԵԽ-ի` «աչքերը փակելը» հայ հասարակության շրջանում անվստահություն է առաջացնում եվրոպական արժեքների նկատմամբ:

Հետո պատվիրակը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ֆիզիկական սահման կարող է լինել հայ-թուրքական սահմանը, որը փակ է: Հայ պատվիրակը հարց բարձրացրեց`արդյոք Ասոցացման համաձայնագրում այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ: Հիմնվելով այս հարցերի վրա, ամփոփելով խոսքը` Վահե Հովհաննիսյանը ևւս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության համար քաղաքական նոր օրակարգ է անհրաժեշտ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30