Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են արել աստղերն ու երկրպագուներն միմյանց համար

Սեպտեմբեր 30,2013 19:58

«Ես Ջասթինին  ասել եմ, որ մարդիկ նրա համար չեն խելագարվում: Նա իրեն աստղ է համարում է, ում կարելի է ամեն ինչ անել: Ամսվա սկզբին նա ռեստորանում բոլորի ներկայությամբ միզել է աղբարկղում…  Նա  հիմարություններ է անում թերթերի առաջին էջերում երևալու համար: Ես նրան ասել եմ, որ  դադարի հիմարություններ անել, քանի որ մարդկանց դուր է գալիս երաժշտությունը, այլ ոչ թե նա»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը: Նա անդրադարձել է այն հանգամանքին, որ Ջասթինը  վատ է վարվում իր երկրպագուների հետ՝  հյուրանոցի պատշգամբից նրանց վրա թքելով: «Առավոտ երիտասարդականն» այսօր անդրադարձել է հանրահայտ աստղերի և նրանց երկրպագուների փոխհարաբերություններին՝ մասնավորապես այն հանգամանքին, թե ինչ են արել նրանք միմյանց համար: Շատ դեռահասների և երիտասարդների կուռք Ջասթին Բիբերը միշտ էլ շրջապատված է եղել մոլի երկրպագուներով: Բավական  է հիշել այն, երբ համերգներից մեկի  ժամանակ նրա երկրպագուներն գրոհեցին  այն հյուրանոցի վրա, որտեղ հանգրվանել էր երգիչը:

Ջասթինի երկրպագուները առիթ ունեցան նաև իրենց հավատարմությունն ու նվիրվածությունը ցուցաբերել երգչին, երբ վերջինիս շրջագայություններից մեկի ժամանակ ոստիկանները հայնաբերեցին  թմրանյութ և էլէկտրաշոկեր: Երկրպագուները փորձեցին ետ պահել իրենց սիրած երգչին վատ սովորություններից: Համացանցում հայտնվեցին նկարներ, որոնցում պատկերված էին թղթով կտրված կանեփի տերևներ, թխվածք: Շատերն էլ որոշել էին «կտրել» իրենց երակները (երկրպագուների  ձեռքերը կետչուպով են  պատված):

Կան նաև նկարներ, որտեղ կտրվածքները իրական են: Այդպիսով երկրպագուները փորձում իրենց կուռքին հասկացնել, որ նա այլևս չծխի մարիխուաննա: Նրանք հավաստիացրել էին, որ կշարունակեն այդպես վարվել, մինչև Ջասթինը չթողնի այդ ամենը: Հաղորդում է  www.fooz.ru-ն: Մայլի Սայրուսի երկրպագուները ևս մեծ աղմուկ բարձրացրեցին, երբ իրենց սիրած երգչուհին սկսեց մարիխուանա ծխել:  Սայրուսը մի անգամ ասել էր, որ դրանում վատ բան չի տեսնում, ընդհակառակը՝ թմրանյութեր օգտագործելն ավելի լավ է, քան ալկոհոլ: Դերասանուհուն շատերը ճանաչում են Հանա  Մոնտանա կերպարի միջոցով, որը երկար ժամանակ է, ինչ Մայլի Սայրուսը մարմնավորում էր: Սակայն մամուլում աղմուկ հանած «We can not stop»  երգի տեսահոլովակը, որտեղ նա կոչ էր անում թմրանյութեր ընդունել,  զարմացրեց բոլորին: Պատճառը կերպարի կտրուկ փոփոխությունն էր: Մինչ դեռահաս երկրպագուները շտապեցին համացանցում բողոքել՝ քննարկումենրի տեսքով, երգչուհին հանդես եկավ այս հայտարարությամբ: Մեջբերում  showbiznewsarmenian.blogspot.com կայքից.  «Ահա, դե ինքներդ մտածեք. ես ծխում եմ, առավոտյան արթնանում եմ և չունեմ ո՛չ գլխացավ, ո՛չ չարություն: Իսկ բոլոր ահավոր իրադարձությունները տեղի են ունենում ալկոհոլ օգտագործելուց հետո,- ասել է Մայլին,- իմ կարծիքով, ալկոհոլը շատ ավելի վնասակար է, քան մարիխուանան: Ես հասկանում եմ, որ այս խոստովանությունս շատերին կցնցի, բայց դա ինձ բոլորովին չի հուզում»,-հավելել է նա: Իսկ իտալացի հումորիստներից մեկը  կրկնօրինակել և ծաղրել է երգչուհու տեսահոլովակը, ինչը ևս բողոքի յուրօրինակ ձև էր: Պատահել է նաև, երբ երկրպագուները չեն բավարարվել իրենց սիրած երգչին կամ երգչուհուն տեսնելով և թույլ են տվել սեռական ոտնձգություններ: Ամիսներ առաջ Կոպենհագենում համերգի ժամանակ հանրահայտ երգչուհի Բեյոնսեի երկրպագուներից մեկը,  ձեռքերին ազատություն տալով, հարվածեց նրա հետույքին: Բանն այն է, որ փոփ երգչուհին մոտեցել էր երկրպագուին՝ վերջինիս հնարավորություն տալով իր հետ միասին երգել «Irreplaceable» երգի  կրկներգը: Չդիմանալով գայթակղությանը` երիտասարդն անցել էր թույլատրելի սահմանները:

Բեյոնսեն, սակայն, խուճապի չի մատնվել: Նա բարձրախոսով հայտարարել է, որ սրիկային շուտով դահլիճից դուրս կհանեն:  Միջադեպի վերաբերյալ համերգից հետո փոփ երգչուհու նեկայացուցիչները որևէ մեկնաբանություն չեն տվել: https://www.youtube.com/watch?v=VRPW-kW3DkE&feature=player_embedded#t=0

Ինչեր ասես, որ կարող են անել երկրպագուներն իրենց սիրած աստղերի համար: Վերջերս ականատես եղանք, թե ինչպես  հայ ազգի երգչուհի Սիրուշոյի երկրպագուները  միջոցառում-համերգ կազմակերպեցին, որի կատարեցին   Սիրուշոյի երգացանկից արդեն սիրված ու հայտնի երգեր: «Ես ուրախ եմ, որ կան այսպիսի տաղանդավոր երիտասարդներ: Շնորհակալ եմ, դուք երգում էիք ոչ թե միայն ինձ համար, այլ այստեղ հավաքված մարդկանց համար»,-նշեց երգչուհին և ավելացրեց. «Ես յուրաքանչյուր երգի հետ մի պատմություն ունեմ, այնպես որ դուք ինձ իմ կյանքը հիշեցրիք»: Սիրուշոյի խոսքը մեջբերել  եմ armstar.am կայքից:

Պատրաստեց՝ Նազեի Բաղդասարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30