Հայաստանի քաղաքացուն սպառնում է 12 տարվա ազատազրկում, իր ծանոթի 11 ամսական երեխային Ստավրոպոլում առևանգելու համար: Նա այդ քայլին է գնացել, քանի որ սոցիալական ծառայությունները մորը ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց էին սկսել: Հայտնում «ՌԻԱ նովոստի» լրատվականը՝ հղում անելով տարածաշրջանի քննչական մարմնի քննչական վարչության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությանը:
Ըստ հետաքննության, սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացին առանց բուժ աշխատողների թույլտվության մանկական հիվանդանոցից վերցրել է 11-ամյա աղջկան՝ ներկայանալով որպես երեխայի պապիկը: Մանկանը հիվանդանոց էին տեղափոխել անչափահասների գործերով զբաղվող բաժնի աշխատակիցները, քանի որ քննվում էր աղջկա մորը ծնողական իրավունքներից զրկելու հարցը:
«Նույն օրը Ստավրոպոլի Հաղթանակի զբոսայգում հայտնաբերել են տղամարդուն և երեխային: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ ուզում էր երեխային տանել Երևան ու զբաղվել նրա դաստիարակությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ մեղադրյալը ծանոթ է երեխայի հոր հետ, այցելում էր նրանց ընտանիքին և օգնում գումարով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ