Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Dhaka Tribune. Մեկ հոգու մատուռ դարձած՝ Դաքքայի հայկական եկեղեցին

Սեպտեմբեր 30,2013 19:01

Դաքքայի Արմանիտոլա թաղամասի հայկական եկեղեցին դե ֆակտո դարձել է մի հոգու մատուռ, այն բանից հետո, երբ հայերը սերունդ առ սերունդ լքեցին Բանգլադեշը: Գրում է «Դհակա Տրիբուն» թերթը:

1781թ. կառուցված եկեղեցին այժմ դարձել է հնագիտական վայր, որը գտնվում է կառավարության ճարտարապետության վարչության իրավասության տակ:

Եկեղեցու նկատմամբ ընդամենը մի հոգի է հոգ տանում՝ անգլիականացված անունով Մայքլ Ջոզեֆ Մարտինը: Եկեղեցում հազվադեպ են լինում այցելուներ ու հիմնականում այն փակ է:

Մարտինը, ով հետևելով իր հոր հետքերին՝ երկրում բնակություն է հաստատել 1942թ. ու ով, հավանաբար, տեղի վերջին հայն է, հոգ է տանում եկեղեցու և նրա հարևանությամբ գտնվող գերեզմանատան նկատմամբ, որտեղ թաղված են մոտ 400 հայեր, այդ թվում՝ Մարտինի կինը:

Նա միայնակ է ապրում եկեղեցու հսկայական տարածքում և հազվադեպ է այցելում Կանադայում ապրող իր դուստրերին:

Երբ այս թղթակիցը հանդիպել է Մարտինին, որն այժմ յոթանասունն անց է, նա չի կարողացել տալ մեկի անունը, ով կհաջորդի իրեն իր մահվանից հետո, թեպետ 2009թ.  «Ֆրանս պրես» գործակալությանը տված հարցազրույցում նա ակնկալում էր, որ իր երեք դուստրերից մեկն ու մեկը կգա ու «այստեղ կպահպանի մեր ներկայությունը»:

«Կամ գուցե ինչ-որ տեղից այլ հայեր կգան այստեղ», – ասել է նա «Ֆրանս պրես»-ին՝ ավելացնելով, որ աստված թույլ չի տա, որ նման վայրն անպաշտպան ու լքված մնա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30