Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պետք է Տեր-Պետրոսյանը ցանկություն ունենա Սերժ Սարգսյանի հետ դա քննարկել»

Սեպտեմբեր 30,2013 18:52

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս առաջարկել էր նախագահների խորհուրդ ստեղծել եւ համախմբել ՀՀ  նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին կլոր սեղանի շուրջ: Գառնիկ Իսագուլյանը պետք է այդ հարցով դիմի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով նստել եւ քննարկել Մաքսային միություն մտնելուց հետո Հայաստանի ներկայիս վիճակը՝ այդ ֆորմատով:

Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության անդամ, կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կտա այդ կլոր սեղանը եւ այդ առաջարկն ինչքանո՞վ է ընդունելի առաջին նախագահի համար: Նա պատասխանեց. «Ես առաջին նախագահի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց որոշումն արդեն կայացված է: Սերժ Սարգսյանը, եթե խորհրդակցելու բան ուներ, կարող էր մինչ այդ նախաձեռնությունը խորհրդակցել: Ինքն իր վերաբերմունքը քաղաքական ընդդիմության նկատմամբ արդեն ցուցաբերում է հրահանգով Վերաքննիչ դատարանին՝ անազատության մեջ պահելով Տիգրան Առաքելյանին: Դա ուղերձ է: Սերժ Սարգսյանի ուղերձը նաեւ այն է, որ նա արդեն 25 օր է՝ չի շփվում ժողովրդի հետ, չի ասում իր որոշման դրդապատճառները, չի ներկայացնում հանրությանը, թե ինչու Հայաստանը նման կտրուկ, պատմական շրջադարձ արեց: Կարծում եմ, եթե ինքը ցանկություն ունենար կամ զգար իրեն հանրային նշանակության առաջնորդ, առաջին հերթին նա կշփվեր ժողովրդի հետ, կներկայացներ մոտիվները՝ նման որոշում կայացնելու: Այսինքն, ինքը ժողովրդին արհամարհում է: Ինչո՞ւ պետք է Տեր-Պետրոսյանը կամ այլ մարդիկ ցանկություն ունենան իր հետ դա քննարկել: Առաջին հերթին Սերժ Սարգսյանը պետք է ժողովրդի հետ խոսեր»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լևոն Տեր Պետրոսյանը եթե նույնիսկ նման քայլի գնա, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա, բացի
    նրանից, որ լրիվ կհեղինազրկվի և կհավասարվի ավազակախմբի պարագլուխներին, և սրանց հետ
    կկիսի սրանց կատարած հանցագործությունները:

    • Ettentcchi says:

      Միանգամայն ճիծտ ես: Ոչ միայն այս հարցով, այլ ընդհանրապես, Լևոն տեր Պետրոսյանը ոչ’Ռոբերտ Քոչարյանի, ոչ’Սերժ Սարգսյանի հետ քննարկելու ոչ մի հարց չունի:
      Հ. Գ.
      Չնայած մի հարց կա, որ կարելի է Սերժ Սարգսյանի հետ քննարկել, թե ինչպես հնարավորինս հանգիստ ու խաղաղ պայմաններում ինքը և իր կուսակցությունը հեռանա իշխանությունից, կրկնում եմ հնարավորինս խաղաղ:

  2. Համլետ says:

    Ես էլ էմ համոզված,որ Լևոն Տեր-Պետրոսյանը խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրաման տվող անձանց,այն է՝ մեղադրյալների հետ մոտ ապագայում պետք է հանդիպի միայն դատարանում՝ որպես պահանջատեր ու ժողովրդական մեղադրող…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30