Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը. հարցը քննարկվեց ԵԽԽՎ-ում

Սեպտեմբեր 30,2013 18:40

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Քիչ առաջ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփեց Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում, որը ստանձնել էր Անդորրայից հետո:

Այնուհետեւ ԵԽԽՎ պատվիրակները հարցեր հղեցին Էդվարդ Նալբանդյանին: Հարցեր հնչեցին Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, Հունգարիայում խոսքի ազատության, ԵԽ անդամ երկրների միջեւ միջկառավարական համագործակցության մեխանիզմների բարելավման մասին:

Պատվիրակները բարձրացրին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ԼՂ հակամարտության խնդիրը: Պատասխանելով պատվիրակների հարցերին` պարոն Նալբանդյանը նշեց. «Հակամարտության կարգավորման հարցում ՀՀ-ի եւ Ադրբեջանի մոտեցումները տարբերվում են: Հայաստանի դիրքորոշումը մեկ գծի վրա է միջազգային հանրության եւ եռանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) դիտարկումների հետ, սակայն Ադրբեջանի դիրքորոշումը այլ է, ինչ եռանախագահների առաջարկած սկզբունքները: Այնինչ Հայաստանի  ղեկավարությունը պատրաստ է գնալ հիմնախնդրի լուծման միայն այն ճանապարհով, որը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշումներին: Այդ հիմնադրույթները մանրամասնորեն ներկայացրել է նաեւ Մինսկի խումբը:  Ուստի, եթե ադրբեջանական կողմը համաձայնի միջազգային հանրության չափանիշների համապատասխան լուծման, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել հակամարտության խաղաղ կարգավորում»:

 

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30