Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում միայն օլիգարխներն են ապրում»

Սեպտեմբեր 30,2013 18:35

ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ այսօր  ուղղակի ստիպված ենք Հայաստան անունը ջնջել, մի տասը օլիգարխի անունների առաջին տառերը դնել  ու ասել` մեր պետությունը դա է:

«Այսօրվա դրությամբ, եթե նախագահական ընտրություն լիներ ու  ընտրություններում Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դներ գեթ մեկ օլիգարխի հետ, ապա  վերջինս 95/5 հարաբերությամբ հաղթելու էր»:

Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնում ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը` բացատրելով, որ դա Հայաստանում տիրող օլիգարխիայի զարգացման հետեւանք է:

«Պատճառն այն է, որ օլիգարխը  պետությունից քամում է ամեն ինչ, ժողովրդին մի բան է  տալիս, հայտարարում,  հեռուստացույցով ցույց տալիս` թե ավտոբուսը աշխատեց, այս արեցին, այն արեցին,  եւ այս ամենը պետության հովանու ներքո:  Բայց պետությունը  թող ինքը հսկող լինի, պետությունը ինքը այդ ավտոբուսով տեղափոխի, որ ասեն` ապրի պետությունը, ապրի հիմիկվա նախագահը: Իսկ այսօր բարձիթողի վիճակ է»,-ասում է Անդրանիկ Ղուկասյանը:

Նա նշում է, որ նման պայմաններում որպես այդպիսին պետությունն էլ գոյություն չունի, այստեղ միայն օլիգարխներն են ապրում:

«Եկեք Հայաստան անունը ջնջենք, մի տասը օլիգարխի անունների առաջին տառերը դնենք, ու ասենք` մեր պետությունը դա է, որովհետեւ իրականում պետությունը դա է, պետություն գոյություն չունի»,-եզրափակում է նա:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30