Սեպտեմբերի 29-ին ՀՀ Անկախության 22-ամյակի առթիվ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Մոտ 500 հյուրերի թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության Վարչական վերահսկողության ղեկավար, գեներալ Օմար Վահբին, արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի, միջազգային համագործակցության եւ այլ նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ, Կահիրեում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամներ եւ Եգիպտոսում բնակվող Հայաստանի քաղաքացիներ:
Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Նա խոսեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումների եւ առկա մարտահրավերների, հայ–եգիպտական հարաբերությունների ընթացքի մասին։
ՀՀ Անկախության 22-ամյակին եմ անդրադարձել եգիպտական ԶԼՄ-ները: Մասնավորապես, այդ կապակցությամբ, «Յոմ սաբաա» օրաթերթը եւ «ՄԵՆԱ» լրատվական գործակալությունը հրապարակել են հարցազրույցներ ՀՀ դեսպանի հետ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ