Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բռից կերան, բայց այսօր ածում են մեկ ուրիշի բռի մեջ». Ազատամարտիկը՝ իր մարտական ընկերների մասին

Սեպտեմբեր 30,2013 17:58

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանի համոզմամբ, իրենց սոցիալական խնդիրների համար պայքարը կառավարության եւ պետական պաշտոնյաների համար լուրջ խնդիրներ առաջացրեց:

«Ազատամարտիկներ հանձնախմբի եւ գնդապետների շարասյունի վերջին հանդիպումից հետո, Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալեցին: Ստացվեց այնպես, որ

գործող գնդապետների շարասյունը զոհաբերեց պահեստազորի գնդապետին: Սոցիալական խնդիրները եւ օրենքի բացերը առաջ քաշող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կատարվեց պետականորեն նուրբ տեռոր: Մենք որպես ազատամարտի ներկայացուցիչներ սոցիալական եւ օրենքի բացի պայքարը չենք դնում սունդուկ, այդ պայքարը առաջ ենք տանում եւ հասնելու ենք նրան, որ ունենանք ազատամարտիկի մասին օրենք, պատվովճար, պատերազմի մասնակցի մասին օրենք` իր սոցիալական փաթեթով: Այն դավադիր ուժերը, որոնց գրպանին հարված է հասցնելու այս սոցիալական հարցերի բարձրացումը, թող դատարկեն իրենց գրպանները, այսինքն` մեր վաստակը, որն իրենք են ուտում , վայելում եւ նրբորեն տեռորի ենթարկում Վոլոդյային: Պահանջում ենք` թող հանեն Վոլոդյայի վրա դրված կեղծ հոդվածը եւ զբաղվեն այն գործով, որով բանակցում էին Վոլոդյայի հետ»,- ասաց Արա Խուդավերդյանը:

Նրան դուր չի եկել, պաշտպանության նախարարությունում կամավորականների մասին օրենքի քննարկման ժամանակ ՊՆ գնդապետների հարցը` «Շուրջկալայիններին բա ինչ անենք»:

« Շուրջկալայինները նրանք էն, որ շուրջկալով ձերբակալվում էին, վայենկոմով գրանցվում ու ուղարկվում մարտադաշտ՝ Էջմիածնեցի Մանվելի մոտ, 5-րդ բրիգադ կամ մեկ այլ պատերազմական գոտի: Ես որպես կամավորական արձանագրել եմ ու էլի կրկնում եմ` ինձ ոչ ոք ոչնչի համար պատերազմի գոտի չի տարել, ինքս եմ գնացել, ինքս կազմակերպել իմ , իմ եղածը ծախել, իմ եղածով գնել զենք, զինամթերք, իմ տղաների հետ գնացել ինքնապաշտպանության: Իսկ շուրջկալայիններին տարել ու վարձատրել են, նրանք այսօր պետական հովանավորություն ունեն, մինչդեռ կամավորն անտեսվել ու արհամարհվել է ու պետք չէ ոչ մի պետական օղակի: Այսինքն, մեր դափնիները, վաստակը կրողները առյուծի կարգավիճակով փորձում են ոչնչացնել մեզ, բայց առյուծը ամեն տեղ ունի իր դրած ձագերը: Շակալները չեն կարող առյուծներին ոչնչացնել: Անուններ չեմ տա, որ ընդհանուր միտքս չդառնա մասնակի նետահարումների առարկա: Սպիտակ ձիու վրա գտնվող շակալները, որոնց չակերտավոր մարտական ընկերներ եք ասում, չէի ասի, որ մեզ մարտական ընկերներ են, որովհետեւ պետական հովանու տակ, մեջքով մեզ շրջված, տակից` պորտից ներքեւ հարված հասցնողների կողքին են կանգնած: Նրանք ո՞նց կարող են լինել մերը: Մերն են այնքանով, որ մեր ձեռքի տակով աճել են, մեր բռից կերան, բայց այսօր ածում են մեկ ուրիշի բռի մեջ…անուններ չեմ ասի: Բոլորս էլ գիտենք այդ շարասյունային անունները՝ սկսած ՀՀ առաջին դեմքով, վերջացրած վերջին մահկանացուով, գիտենք` ով ինչ կարգավիճակ ունի, ով ոնց ներմուծվեց քաղաքական դաշտ, ինչպիսի ծակ նասկիներով եկան եւ այսօր ինչ մեքենաներից ու ծառայություններից են օգտվում»,- ասաց պարոն Խուդավերդյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. naira says:

    Իսկական ազատամարտիկի քաջություն, ոչ թե որոշ հաստավզերի նման, որ նստել են ԱԺ -ում և իրենց հայրենիքն են ծախում: Ապրեք տղաներ, շարունակեք պայքարել նույն մարտական ոգով, թե չէ այս հրեշավոր իշխանություն կոչվածը մոռացած իրենց ծակ նասկիներն ու կարճ տաբատները հիմա միայն բրենդներից է օգտվում ու այս խեղճ ազգի արյունը խմում:
    Կեցցեք իսկական ազտամարտիկներ, սատկացրեք այդ ծախված դավաճաններին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30