Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Չեն համարձակվի ինձ նախազգուշացնել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 17:40

«Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, որը տրանսպորտի սակագնի դեմ ակտիվ պայքարողներից էր՝ Aravot.am-ի հարցին՝ այդ պայքարին միացածները, ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ նախազգուշացում են ստացել, որ չմասնակցեն տրանսպորտի սակագնի դեմ պայքարի երկրորդ ալիքին, Դուք նախազգուշացում ստացե՞լ եք, պատասխանեց. «Նրանք չեն համարձակվի ինձ նմանատիպ նախազգուշացում անել: Մարդիկ,  որոնք կազմակերպեցին «ֆրի քարը»՝ այդ մարդիկ չեն: Այսինքն՝ իրենք վստահ են, որ մենք էն մարդիկ չենք: Նույն հաջողությամբ կարող են 5000 դրամով մեր ձայնը փորձել առնել: Իրենք գիտեն, թե ում կարող են զգուշացնել, բայց վստահ եմ, որ ոչ ինձ, ոչ էլ Հայկ Մարությանին որեւէ մեկը չի կարող հաթաթա տալ կամ վախեցնել: Առավել եւս, որ գիտեն, որ դա չի անցնի, ոչ մի ձեւով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. drizzlebrain says:

    Ձեր ասած “քաղաքակիրթ” և “զարգացած” երկրներում գործում է նաև հասարակական տրանսպորտի ամսեկան/շաբաթական/մեկօրյա/ մշտական տոմսերի վաճառքի և կիրառման համակարգը, ապահովելով անսահմանափակ երթևեկության իրավունք համապատասխան ժամանակահատվածի համար: Ինչպես նաև, գործում է մեկ օրենք, ըստ որի, ուղևորը իր նախատեսած վայր հասնելու համար պետք է ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԻ, և ազատ փոխի երթուղիները, մինչև տեղ կհասնի: Առաջին փոխադրամիջոցից օգտվելիս վճարում է, և ստանում տոմսակ, որը վավեր է երկու ժամ, և որի վրա տպված է վճարման պահը և մինչև երբ է այն ուժի մեջ… Հետագա բոլոր երթուղիներից օգտվելուց, ուղևորը պարզապես ցույց է տալիս վավեր տոմսակը և այլևս ոչ մի վճարում չի կատարում: Ավելացնեմ նաև, որ ամսական մշտական տոմսի գինը չի անցնում 80-100 դոլարի սահմանը, իսկ ուսանողները, գործազուրկները, տարեցները/թոշակառուները ստանում եմ կամ անվճար, կամ սուբսիդավորված մշտականներ: 100 դոլարը չանցնող ամսական մշտականից օգտվող անձանց նվազագույն աշխատավարձը կազմում է մոտ $15 դոլար/մեկ ժամը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30