Ազգային պար, երաժշտություն եւ ավանդույթներ. « ատրիբուտներ» են սեպտեմբերի 28-ից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւին մերձակա հանգստյան տներից մեկում մեկնարկած Move it! թրեյնինգ կուրսի: Անցկացվում է Եվրամիության Youth in action ծրագրի շրջանակներում: Տեւելու է մեկ շաբաթ: Ծրագրի մեկնարկը մասնակիցների ծանոթությունն էր միմյանց հետ՝ զանազան խաղերի միջոցով, ընթացքը ուղղորդվում է տարատիպ թեմաների քննարկումներով, խաղերով եւ մասնակից երկրների մասին տեղեկությունների փոխանակումով: Մասնակցում են Լատվիան, Ուկրաինան, Թուրքիան, Մոլդովան, Հունաստանը, Ռումինիան, Իսպանիան եւ Հայաստանը: Հայաստանից Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչներն են:
Հունաստանի մասնակից 23-ամյա Պասա Մելիդուն ծրագրի մասին պատահաբար է իմացել. «Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի միջոցառուման: Ես կարծում էի, որ դժվար կլինի ինձ համար միանալ քննարկումներին, շփվել մասնակիցների հետ, բայց արագորեն սովերեցինք իրար: Ես լավ ընկերներ ձեռքբերեցի, ես կարողանում եմ խոսել, քննարկել թեմաներ նրանց հետ: Ծրագրի թեման հետաքրքրիր է՝ երկների պար եւ երաժշտություն: Մասնագիտությամբ ուսուցիչուհի եմ, աշատում եմ սահմանափակ հնարավորույուններ ունեցող երեխաների հետ, ինձ համար կարեւոր է սովորել այլ երկրների մշակույթը, դա հեշտացնում է իմ աշխատաքը այդ երեխաների հետ շփվելիաս»,- ասում է նա եւ հույս հայտնում, որ ծրագրից շատ բան կտանի: