Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Տոնոյանի նամակը ՀՀ ոստիկանությանը

Սեպտեմբեր 30,2013 17:27

Հարգարժան ՀՀ Ոստիկանություն,
Սույնով ևս մեկ անգամ տեղեկացնում եմ Ձեզ, որ Ձեր կողմից տարածված տվյալ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի կերպ չեմ հասկանում, որտեղից նման ապատեղեկատվություն և ինչու է ՀՀ Ոստիկանությունը տարածում այն:
«Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում և բացատրություն տալուց հետո այլևս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն և համապատասխան ցուցմունք տալու, ինչպես և` դատաբժշկական փորձաքննության գնալուց»:
Դեպքի անմիջապես հաջորդ օրը ես եղել եմ դատաբժշկի մոտ, այնուհետև անցել բժշկական ուսումնասիրություններ վնասվածքաբանի մոտ և եզրակացությունը ներկայացրել դատաբժշկական հիմնարկ երկրորդ հարկ ընդունարան: Խնդրում եմ կապվեք Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի հետ քննիչ Խաչիկյան:
Դեպքից հետո գործը քննիչ Խաչիկյանից փոխանցվել է Ոստիկանության Շահումյանի բաժին: Կրկին անգամ Քրեական հետախուզության բաժնի պետի հետ միասին գնացել ենք դեպքի վայր տեղազննության: Վերցվել են վկայություններ և ստորագրություններ երկու ընթերականերից: Կրկին՝ երկրորդ անգամ մանրամասն բացատրություններ եմ տվել դեպքի մասին տվյալ բաժանմունքի քննիչներից մեկին՝ ազգանունը չեմ հիշում: Նա նստում է ներքնահարկի ձախ մասում: Դրանից հետո մինչև Սեպտեմբերի 15-ը գտնվել եմ ՀՀ-ում և ոչ մի զանգ կամ տեղեկություն չեմ ստացել ոստիկանությունից: Սեպտեմբերի 15-ին մեկնել եմ Կանադա: Կարող եք ստուգել սահմանային ծառայության հետ տվյալ տեղեկատվությունը:
Դեպքից հետո հանդիպել եմ նաև ՀՀ Օմբուդսմենին: Այնտեղ նույնպես գրել եմ դիմում և մանրամասն նկարագրել դեպքը:
Այնուհետև այսօր մամուլում և ձեր կայքում տեսնում եմ տարօրինակ տեղեկատվություններ, որոնք ինչպես արդեն նշեցի չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է:
Բացարձակ սուտ է նաև այն, որ ես հայհոյել եմ ինձ անծանոթ երեք երիտասարդների, երբ նրանք կամրջի վրա անսպասելի կտրել են իմ ճանապարհը և սպառնացել այլևս չերևալ Քաղաքապետարանի առաջ և իբր մենք նեղացնում ենք նրանց հայրիկներին:
Ես շատ կցանկանայի տեղեկանալ, թե որտեղից է նման ապատեղեկատվությունը հայտնվել ՀՀ Ոստիկանության կայքում և ովքեր են այս ամենի հետևում կանգնած:
Ես բացարձակ միտումներ եմ նկատում հանցագործներին քրեական պատասխանատվությունից ազատելու ուղղությամբ դեռևս սկզբնական փուլում, այն էլ սուտ վկայությունների օգնությամբ, որ իբր ես հայհոյել եմ ինձ անծանոթ մարդկանց, առանց որևէ հասկանալի պատճառի:
Ես իմ նախորդ նամակում ուղարկել եմ ՀՀ Ոստիկանությանը իմ տվյալները, հեռախոսի համարը և հասցեն:
Խնդրում եմ գործը վարող քննիչներին կապել ինձ հետագա պարզաբանումների համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքներով՝ Մ. Տոնոյան

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30