Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանն այսօր Տաշքենդում եզրագիծը հատող ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի եզրափակիչ մրցափուլում սեւ խաղաքարերով 32-րդ քայլում միավորը բաժանեց Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենյուի հետ եւ իր անվան դիմաց գրանցեց 5,0 միավոր:
Այս պահին Համփի Կոներու-Օլգա Գիրյա պարտիան դեռ շարունակվում է: Մասնակիցները կատարել են 64 քայլ:
Մրցաշարային աղյուսակն ամփոփիչ տեսք կստանա վերջին պարտիայի ավարտից հետո միայն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև