Բելգիայի Անտվերպեն քաղաքը 110 տարի անց կրկին ընդունել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության մասնակիցներին (մարզաձեւի աշխարհի անդրանիկ առաջնությունը 1903 թվականին անցկացվել է այս քաղաքում):
Այսօրվանից 78 երկրների շուրջ 540 մարզիկներ պայքար են սկսել աշխարհի 44-րդ անհատական առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը, այս առաջնությունը մասնակիցների համար նաեւ հնարավորությունների փորձարկման կարեւոր փուլ է եկող տարվա աշխարհի առաջնության համար, որտեղ հաղթողներին ու մեդալակիրներին որոշելուց զատ, խաղարկվելու են նաեւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Հայաստանն Անտվերպենում ներկայացնում են Վահագն Ստեփանյանն (նկարում) ու Հարություն Մերդինյանը, որոնք մրցավայրում են սեպտեմբերի 25-ից եւ մարզվել են այն դահլիճում, որտեղ անցկացվում է աշխարհի առաջնությունը: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Վահագն Ստեփանյանը նժույգ գործիքի վրա նախապատրաստել է նոր կապակցություն, որը հաջող կատարելու դեպքում մարզաձեւի միջազգային ֆեդերացիան կկոչի երեւանցու անունով:
Լուսանկարը` Sport.news,am-ի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ