Ս.թ սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 22-րդ ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը և ներկայացվել «Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գիրքը:
Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը խոսել է Արցախի կարևոր ձեռքբերումների, նրա զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին և ընդգծել ԼՂՀ այցելելու անհրաժեշտությունը:
«Արցախ` հայկական արվեստի և ավանդույթների պարտեզ» գրքի համահեղինակ պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյանն ներկայացրել է Արցախի մշակութային կոթողները՝ մասնավորապես ԼՂՀ ճարտարապետական հուշարձանները, ինքնատիպ խաչքարերն ու գորգերը:
Կարդացեք նաև
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն