Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է վանաձորցի Սամվել Մնացականյանի դատաքննությունը:
Սամվել Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Վանաձորի քաղաքապետարանի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ, Վանաձոր քաղաքի բնակչուհի Սուսաննա Աղաջանյանի օգտին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար, վերջինիցս պահանջել և 2012թ. հոկտեմբերի 3-ին ստացել է 449.218 ՀՀ դրամին համարժեք 1100 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն:
Սուսաննա Աղաջանյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել այն մասին, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի Նաիրի փողոցում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 300 քմ հողատարածքը սեփականաշնորհելու համար՝ 800 դոլար կաշառք:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին Սամվել Մնացականյանը 1.100 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստով իր աշխատասենյակում բռնվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, ապա եւ հաստատված քրգործը ուղարկվել էր դատարան:
Քաղաքապետարանի աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ