77 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ Սերո Անտոնյանը: Նա ծնվել է Նոյեմբերյանի շրջանի Դոստլու (այժմ՝ Բարեկամավան) գյուղում, բնակվում էր Վանաձոր քաղաքում:
Ս. Անտոնյանը մի շարք ժողովածուների հեղինակ էր, նրա ստեղծագործությունները համակված են ծննդավայրի, հայրենի բնության հանդեպ ջերմ սիրով:
Սերո Անտոնյանի հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 1-ին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ