Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի` Ստրասբուրգում

Սեպտեմբեր 30,2013 15:49

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգից Aravot.am-ին փոխանցեց, որ այսօր մեկնարկել է Սերժ Սարգսյանի` Եվրոպայի խորհուրդ այցելության առիթով բողոքի ակցիա Եվրախորհրդի շենքի հարակից տարածքում: Հավաքված հայերը նաև ստորագրահավաք են սկսել հետևյալ թեմայով. «Մենք դեմ ենք ՀՀ չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի վարած ապօրինի ներքին և արտաքին քաղաքականությանը»:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Այսօր ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում կամփոփի Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Mariam says:

    Երկրի ներսում խնդիրները լուծելու փոխարեն ներքին աղբը հանում են ի ցույց աշխարհին՝ դրանով իսկ մեր թշնամիների ջրաղացին ջուր լցնելով: Միայն թե ընտրությունների ժամանակ մի տոկոս ձայն ավել <>: Տիկին Փոստանջյանը միշտ <> է Ստրասբուրգում իր արկածախնդրությամբ: Նույնիսկ թուրքերից ու ադրբեջանցիներից էր ստորագրություն մուրում:
    Սթափվե՛ք, մեր խնդիրները մենք ինքներս մեր երկրի ներսում պիտի լուծենք, այլ ոչ թե Ստրասբուրգում:

    • Անի says:

      իսկ Ձեր կարծիքով Մեր երկրի աղբի մասին չգիտեն? Փոստանջյանին էլ հանգիստ թողեք, իրոք խելացի կին է…

      • Mariam says:

        Գիտեն, բայց մենք նրանց ապացույցներ ենք տրամադրում: Ոչ մի ադրբեջանցի իրեն թույլ չի տա իր երկիրը Ստրասբուրգում խայտառակեն, չնայած որ նրանց վարչախումբը ոչ պակաս կոռումպացված է:
        Փոստանջյանը, ինչպես և բոլոր մյուս քաղաքական գործիչները թքած ունեն մեր խնդիրների վրա: Նրանց միայն աթոռն է հետաքրքրում: Ցավոք, ժողովուրդը անցյալից դասեր չի քաղում՝ հուսալով, թե ինչ-որ քաղաքական գործիչներ լուծելու են մեր խնդիրները: Իրոք ցավում եմ…
        Իսկ Փոստանջյանի խելացիությունը, ինչպես Դուք եք նրան անվանում, դեռ որևէ խնդիր մեր երկրում չի լուծել: Բոլորը խելացի են իրենց օգտին…

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      «Ներքին աղբը» ո՞րն է. որ երկրի ներսում օլիգարխային մաֆիան հային կողոպտում ու մղում է արտագաղթի,թե՞ որ հանքային մաֆիան հոշոտել է Սյունիքն ու սյունեցուն:

      • Mariam says:

        Բայց միթե դա հետաքրքրում է եվրոպացուն? Միթե եվրոպացին մեր լավն է ուզում? Ձեզ թվում է Սերժին կամ ՀՀԿ-ին են պատժելու? Ոչ, մեր երկրին ու ժողովրդին են պատժելու:

    • Համլետ says:

      Էդ ներքին աղբի վարած ազգակործան քաղաքականության պատճառով երկիրը դատարկվում է ու կործանվում:Պատվախնդրության զգացումը պետք է օգտագործել զավթիչներից ամեն գնով օր առաջ ազատվելու համար,այլ ոչ թե՝ կեղտահորի կափարիչը փակել,որպեսզի հանկարծ ուրիշները չտեսնեն մեր «փառավոր» խեղդվելը…

      • Mariam says:

        Ասացեք խնդրեմ Ստրասբուրգում ով է մեզ օգնության ձեռք մեկնելու? Միայն մեզ ապտակելու են ու արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին են հոշոտելու:

    • Համլետ says:

      Մոռացա հիշեցնել,որ ցայսօր մեր երկրի ու ազգի միակ թշնամին իշխող խունտան է՝ ,,Պուտինի Նատաշա,, Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ…

  2. Hayk says:

    Постанджян провокаторша, каких свет не видел!

  3. ******** says:

    да пуст там в европе отдихают !! Россия и Армения били ест и будут я месте,нам не нужна цветная европа своими нелюдскими голубими
    законами !!!

  4. Gor says:

    ավելի շուտ երկրորդը

  5. Mariam says:

    Դե ամեն առիթ օգտագործեք դրսում բարձրաձայնելու համար, տեսնեք դրանից ավելի շատ Սերժիկն իր վարչախմբով կտուժի, թե սովորական ժողովուրդը: Ի դեպ, Սերժը նախագահ չէր դառնա, եթե երկրի ներսում այնքան ինքնասիրություն ունենայինք, որ 5000 դրամով ձայն չվաճառեինք:

  6. Mariam says:

    Իրականությունից Ձեզնից ավելի լավ եմ տեղյակ, պարզապես սին հույսեր չունեմ, որ որևէ եվրոպացի մեզ օգնելու է: Սեժը աչքիս լույսը չի, բայց և փրփուրներից չեմ կախվում, որ նման կերպ որևէ դրական փոփոխություն է լինելու:
    Մի անգամ մի գրառման ժամանակ ինձ մի ադրբեջանցի բառացիորեն ապտակ կասցրեց Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ասելով. Մենք մեր երկիրը սիրում ենք, ի տարբերություն ձեզ, հայերի, որ անգամ միջազգային ամբիոններից իրար վրա ցեխ եք շպրտում, փոխանակ ձեր երկրի շահը պաշտպանեք: Հիմա գնալով համոզվում եմ, որ անիծված ազերին ճիշտ էր…

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանում քրեա-օլիգարխային կլանի դեմ իրոք պայքարող ՄԻԱՅՆ ՄԻ քաղաքական կուսակցություն կա. դա «Ժառանգությունն» է: Եթե չեք օգնում,բարի եղեք գոնե չխանգարել:

    • Mariam says:

      Հարգելի Վարազ, ես ոչ ոքի չեմ խանգարում: Պարզապես իմ համոզմունքն եմ արտահայտում, որ բոլոր քաղաքական ուժերը և անհատները հետապնդում են իրենց շահը: Ինչպես ես եմ հարգում Ձեր ազատ արտահայտվելու իրավունքը, նույնպես և Դուք բարի եղեք հարգել իմը:
      Չնայած պետք է իմ հիասթափվածությունը հայտնեմ, որ Առավոտի էջում ավելի հաջախ եմ հանդիպում ագրեսիվ պատասխաններով լի գրառումների, նույնսիկ անձնական վիրավորանքներ պարունակող….

      • Հարգելի Մարիամ, մենք չենք հրապարակում անձնական վիրավորանքներ: Բայց չեմ բացառում, թե հնարավոր է՝ երբեմն վրիպենք: Ուստի խնդրում եմ, եթե նկատել եք որեւէ մեկնաբանություն, որտեղ կան ԱՆՁՆԱԿԱՆ վիրավորանքներ՝ տեղեկացևեք, եւ այն անմիջապես կհեռացվի: Շնորհակալ կլինենք:

        • Mariam says:

          Շնորհակալ եմ, հարգելի Աննա: Կոնկրետ այս գրառումների մեջ Սիմոնյան Լիլիթի գրառումը. Որովհետեւ միայն տկարամիտ ու ինքնահավան մարդը կարող է ենթադրել, թե ազգային ազատագրության համար դրսում ու ներսում պայքարելը ,,թշնամու ջրաղացին ջուր լցնել է,,:
          Կարծում եմ կոռեկտ չէ այս էջում այլ գրառում կատարողին տկարամիտ անվանել:
          Այսուհետ որևէ վիրավորական գիրառման հանդիպելիս Ձեզ կտեղեկցնեմ: Չնայած գիտակցում եմ, որ Առավոտի խմբագրությունը չի կարող յուրաքանչյուր գրառում ամենայն ուշադրությամբ կարդալ՝ դրանց մեծ քանակի պատճառով: Մնում է հուսալ, որ գրառում կատարողները միմյանց կհարգեն և զերծ կմնան անձնական վիրավորանքներից:
          Շնորհակալ եմ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30