Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ

Սեպտեմբեր 30,2013 15:46

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:

Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:
Մտնելով այս ընտրապայքարի մեջ, «ժառանգությունը» քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:
Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց «փորձված» ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների եւ թե՛ գյուղապետերի եւ ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական «հյուրասիրությունների» տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու եւ նրանց ուղղորդելու հայտնի փորձը:
«Ժառանգության» թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական եւ քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:
«Ժառանգությունը» շարունակելու է օրինականության ու սահմանադրական կարգի հաստատման համար պայքարը՝ աջակցելով դիմադրության օջախներին՝ ընդդեմ դե ֆակտո իշխանությունների կամայականությունների եւ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի:

«Ժառանգություն» կուսակցություն
30 սեպտեմբերի 2013թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի՝ ,,Ժառանգություն,,: Շատ եմ խնդրում՝ Սամվել Հայրապետյանին ասեք, թող հանկարծ
    չբողոքարկի ընտրության ընթացքի ու արդյունքների կեղծման համար: Թե չէ, որ հանկարծ մեր ազնիվ
    սահմանադրական դատարանը իմացավ,՝ հերները կանիծի: Էլ չեմ ասում, որ աստված չանի նախագահի ականջն ընկնի,՝ ամիսներով ջղայինությունից ուզունդարա կպարի, որ հանգստանա:
    Հարգելի՝ ,,Ժառանգություն,, ամոթ ձեզ, հազար ամոթ, որ գնացել հավասարվել եք հանցագործներին
    բավական չէ, այլ նաև լեգիմիտացնում եք նրանց հանցագործությունները:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30