Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը խոստովանում է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 15:40

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ցանկանում է վրեժ լուծել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից։
Այս համոզմունքն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Սուրիկ Խաչատրյանը։
«Սամվել Հարությունյանը կարող էր էս 19 տարիներին խոսել էն ամենի մասին, ինչ լրատվամիջոցներում կա։ Էս ամենը խոսում է իր ոչ մարդկային պահվածքի մասին։ Իրա մոտ խոսում է վրեժխնդրությունը։ 1994 թվականին քաղխորհրդի 41 պատգամավոր անվստահություն հայտնեցին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, էդ ժամանակից ինքը փորձեց վրեժխնդիր լինել և իրա վրեժխնդրությունը ինքը երևի թե ներկայացրեց էս վերջին ամիսներին։ Եթե ինքը խնդիր ուներ, ասելու բան ուներ, կարող էր էս 19 տարիներին ասել։
Այն, որ պատգամավորներն անվստահություն հայտնեցին, Սամվել Հարությունյանն ինձ է մեղադրում, ինքը համարում է, որ դրա կազմակերպիչը ես էի, բայց ես էլ չեմ հրաժարվում, որ ես էի կազմակերպիչը։ Գործնական խնդիրները թողած, ինքը քաղաքական խնդիրներով էր զբաղված, իսկ էդ ժամանակ Գորիսը հանդիսանում էր ամենաթեժ կրակակետը Հայաստանի և Արցախի միջև, իսկ էդ ժամանակվա տեղական իշխանությունները պետք ա լինեին բարեխիղճ, զինվորի հոգեբանությամբ, պատերազմի ոգով, ոչ թե իրենց խնդիրը լիներ քաղաքականությունը։
Պատգամավորներն էլ էդ ամեն ինչը տեսնելուց հետո իրեն անվստահություն հայտնեցին»,-նշեց Սուրիկ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Սամվել Հարությունյանի այն մեղադրանքներին, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պաշտպանել է հայրենի հողը, այլ թալանով է զբաղված եղել, Սուրեն Խաչատրյանը հերքում է.
«Եթե էդ մարդը ինքն ա ձեւավորված հերյուրանքների վրա, էդ մարդու կենսագրությունը էդպիսին ա, էդ մարդն ուրիշ ինչ կարող էր ասել, բա ո՞վ ա մասնակցել, ո՞վ ա գումարտակի ղեկավարը եղել, ո՞վ ա գումարտակը ստեղծել, ո՞վ ա Հորադիզում կռվել, եթե ես չեմ կռվել, կարող ա՞ ինքն ա կռվել, թե՞ իրենցից մեկն է կռվել։ Ինքը որ ոչ մի բանի չի մասնակցել, ինքը ստիպված ա ուրիշներին ցեխ շպրտի»,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ես ամռանը մի երեք օր լինելով Գորիսում, որը իմ ծնողների ծննդավայրն է, հարազատներս,՝ որոնք
    ինձ ընդունել էին, Լիսկայի մասին այնպիսի սարսափով էին խոսում, կարծես ներկաներից մեկը պետք
    է գնար ու Լիսկային զեկուցեր, թեպետ բոլոր ներկաները մտերիմ հարազատներ էին: Իմ հարցերին թե
    նրա մասին ասած այլանդակությունները ճի՞շտ է արդյոք, վախվորած պատասխանեցին, որ դա դեռ
    կեսը չէ: Այսօր երկրում մի հրեշավոր համակարգ է ստեղծվել, որ կարծես մահից ավելի սարսափել բան գոյություն ունի: Իսկ անառակաբարո լինելը՝ խելքի ու հնարամտության արգասիք է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30