ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, 2013թ. սեպտեմբերի 28 – 29-ին Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպել է աշխատաժողով քրեական համակարգի լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:
Մոտ քսան լրագրող և ՀՀ արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության՝ մամուլի հարցերով աշխատակիցներ քննարկեցին ազատազրկված կամ դատապարտված անձանց վերաբերող խնդիրների և վարույթների պատասխանատու և ճշգրիտ լուսաբանումը: Սեմինարի առանցքում էին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ճշգրիտ լուսաբանման և լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքները:
Տեղական փորձագետները՝ միջազգային փորձագետի հետ համատեղ, ազատազրկված կամ դատապարտված անձանց իրավունքներին պատշաճ ուշադրությամբ լուսաբանման ուղիների վերաբերյալ քննարկումներ ծավալեցին՝ հիմնված ազգային և միջազգային իրավական համակարգերի և առաջադեմ փորձի վրա:
Սեմինարի մասնակիցները նաև քննարկեցին ԶԼՄ-ների դերը՝ որպես հասարակական վերահսկողություն իրականացնող մարմինների և որպես կապող օղակի՝ պետական մարմինների և հասարակության միջև: Թեմաների դյուրին յուրացման համար գործնական աշխատանքներ և դերախաղեր կազմակերպվեցին:
Միջոցառումը՝ աշխատաժողովների և վերապատրաստման միջոցով, քրեական արդարադատության և քրեակատարողական բարեփոխումների խթանմանն ուղղված գրասենյակի ծրագրերի մաս է կազմում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ