Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի կինովավերագրող. «Հայերը համեստ են, բայց ոչ ամաչկոտ»

Սեպտեմբեր 30,2013 15:21

Լեհաստանում գործող Անջեյ Վայդայի կինոդպրոցի պրոֆեսոր, կինովավերագրող, մի շարք մրցույթների մրցանակակիր Վիտա Ժալակյավիչուտեն իր գործընկերների հետ Հայաստանում է:

Լեհ կինովավերագրողներն աշխատում են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների հետ՝ «Աշխարհը՝ արեւածագից մինչեւ մայրամուտ» նախագծի շրջանակներում:

Վիտա Ժալակյավիչուտեն, որ առաջին անգամ է մեր երկրում, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ տպավորված է Երեւանով. « Ես ծագումով լիտվացի եմ, ու Հայաստանն ինձ հայտնի մեծ աշխարհի մի մաս է, որի մասին շատ բան գիտեմ, ի տարբերություն մյուս գործընկերներիս: Նրանց համար Հայաստանը հեռու ու սիրուն աշխարհ է, ինչպես ասենք՝ Հունաստանը: Նրանք ավելի քիչ բան գիտեին Ձեր երկրի մասին: Բայց դեռ կհասցնենք տեսնել, ծանոթանալ»:

Կինովավերագրողի ձեւակերպմամբ, առաջին բանը, որ աչք է ծակում, հայերի ներքին կուլտուրան է. «Սա հաճոյախոսություն չէ, ես Երեւանում անհավատալի բարձր ներքին կուլտուրա եմ տեսնում եւ զգում օդում: Իմ կարծիքով՝ ձեզ հաջողվել է հոգեւոր առումով որոշ բան պահպանել, հաստատ ամեն բնակարանում գոնե մի դաշնամուր մնացել է: Երեկոները Երեւանում զբոսնելիս երիտասարդների մոտ համեստություն եմ տեսնում, որը ոչ թե ամաչկոտությունից է, այլ ներքին կուլտուրայից»,-ասում է տիկին Վիտան:

Կինովավերագրողի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Կատաժինա Բոնիեցկուի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30