Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես տեղեկացրել ենք, դիմել է դատարան՝ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանից իրեն զրպարտելու համար պահանջելով 1.5 մլն դրամ:
Մասնավորապես, ըստ Սուրիկ Խաչատրյանի, զրպարտություն է այն, որ ինքը կրակել եւ սպանել է իրենից հղի, իր սիրուհի Արեւիկ Միրզոյանի չծնված երեխային: Գործին էլ կցված է Արեւիկ Միրզոյանի բացատրությունը, որ ինքը ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է, այլ՝ Սամվել Հարությունյանի:
Aravot.am-ը Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանը դեռ լուրջ լծակներ ունի, ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ նա իր լծակները չի օգտագործել՝ այդ բացատրությունները կորզելով Արեւիկ Միրզոյանից, որ նա Սամվել Հարությունյանի սիրուհին է: Փաստաբանը պատասխանեց. «Սամվել Հարությունյանը նոր է դրա մասին հայտարարություն արել, բայց փաստաթուղթ կա, որ 1996-ին է գործը կասեցվել: Հետևաբար` հիմա դրա մասին չեն կարող խոսել, որ ինքն այդ լծակներն օգտագործել է: Ինչպե՞ս կարող է լծակներ օգտագործել, երբ որ դա կասեցվել է դեռեւս 1996 թվականին»:
Մեր հարցին՝ այդ ժամանակ՝ 96-ին, Սուրիկ Խաչատրյանը լծակ չունե՞ր՝ Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Սամվել Հարությունյանն էլ քաղաքապետ էր, ես հիմա ի՞նչ իմանամ ով ինչ լծակ ուներ»:
Կարդացեք նաև
Փաստաբանը հերքեց, որ Սուրիկ Խաչատրյանը հիմա կարող էր ճնշում գործադրած լիներ Արեւիկ Միրզոյանի վրա. «Չեմ կարծում, որովհետեւ դա այնքան ակնհայտ է, հսկողության տակ է ամեն ինչը, չեմ կարծում, որ նման բան լինի: Հետո վերջին հաշվով փաստաթղթերից երեւում է, որ Սամվել Հարությունյանը եւ Արեւիկ Միրզոյանը աշխատել են համատեղ՝ մշակույթի բաժնում: Բնականաբար, նրանք ավելի ծանոթ են եղել, ավելի մտերիմ են եղել: Սամվել Հարությունյանն ասում է՝ ոչ պաշտոնական մեկ անգամ եմ հանդիպել Արեւիկի հետ: Եթե նրանք միասին աշխատում են, ո՞նց կարող էին չհանդիպել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լիսկայի օրինակով՝ ինչքան այլանդակ կարող է լինել մարդ արարածը:
Ես զարմանում եմ այս ,,իրավաբանի,, անհեթեթ ու անտրամաբանական արտահայտությունների վրա՝ ենթադրությունների բոստանում:Լավ,մի՞թե նա ընդհանրապես իրավաբանական տարրական կրթություն ունի,թե՞ լիսկայի նման գնել է դիպլոմը…