Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներման մանրամասները դեռ չեն գաղտնազերծվում

Սեպտեմբեր 30,2013 13:57

Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:

«Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահի առաջարկն ԱԺ-ն արդեն ստացել է: Ո՞ր հոդվածների վրա է այն տարածվելու եւ արդյոք քաղաքական հայացքներով դատապարտվածները ազատ կարձակվեն`հարցերը դեռեւս անպատասխան են: Թեեւ նախագահի առաջարկություններում արդեն իսկ հստակ նշված են հոդվածները, որոնց վրա տարածվելու է համաներումը, բայց դրանք առայժմ չեն հրապարակվում: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցը դեռեւս պետք է քննարկվի պետաիրավական հարցերի փակ նիստում: Միայն լիագումար նիստերի օրակարգ ընդունվելուց հետո արդեն հստակ կհրապարակվեն այն հոդվածները, որոնց վրա տարածվելու է համաներման առաջարկը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30