Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց «ՀԱՊԿ-ը եւ Եվրասիայի անվտանգությունը» զեկույցը

Սեպտեմբեր 30,2013 13:32

Այսօր «Նովոստի» միջազգային կենտրոնում կայացավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի «ՀԱՊԿ-ը եւ Եվրասիայի անվտանգությունը» թեմայով զեկույցի շնորհանդեսը` Մոսկվա-Երեւան տեսակամրջի ձեւաչափով։

Մոսկվայից մասնակցում էին` «Խելամիտ ինտերնետ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մամոնտովը, Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեեւը, «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, իսկ Երեւանից` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ–մայոր Հայկ Քոթանջյանը, եւ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի մոդերատոր–համակարգող Իգոր Պանարինը:

Վլադիմիր Մամոնտովի ձեւակերպմամբ, իր համար թեմայի վերաբերյալ, չի հերիքել հրապարակայնությունը: Նա կարծում է, որ անվտանգության երաշխիքներ եւ փոխադարձ պաշտպանվածություն հարցերը շատ կարեւոր են, իսկ այսօր, ցավոք, վտանգավոր իրավիճակներ շատ են լինում:

Սերգեյ Միխեեւն էլ գտնում է, որ ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի միայն ռազմական հարցերով, նրա ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեն շատ այլ կարեւոր հարցեր, որոնք վերաբերվում է հասարակական մի շարք խնդիրներին:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը, Սերգեյ Միխեւեը շեշտեց, որ սիրիական կոնֆլիկտը վտանգավոր է տարածաշրջանի համար եւ, որ

պետք է եւս մեկ զեկույց լինի` սիրիական կոնֆլիկտի վերաբերյալ:

Գագիկ Հարությունյանն էլ գտնում է, որ այսօր աշխարհը դինամիկ փոխվում է: Եվ, որ շատ հարցեր կան, որոնք լուծելու խնդիր ունեն, իսկ հանգամանքները տանում են դրանց բարդացմանը:

Հայկ Քոթանջյանն էլ տեղեկացրեց, որ հունիսին այս թեմայի շրջանակներում համաժողով է կայացել, որին մասնակցել են լուրջ մասնակիցներ` Մոսկվայից եւ դրա շրջանակներում քննարկվել, դիտարկվել է ՀԱՊԿ գործունեության բովանդակությունը, կառավարման մշակումը, ուշադրություն է դարձվել կոլեկտիվ օդուժի խնդրին եւ այլն:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30