Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը հերքում է, որ իր մասնակցությամբ տեղի է ունեցել հրազենային կրակոց

Սեպտեմբեր 30,2013 13:22

Քիչ առաջ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցով նախնական դատական նիստն ՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:

Ըստ Սուրիկ Խաչատրյանի, Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն եւ նրանից պահանջում է 1.5 մլն դրամ:

Ինչպես տեղեկացրել ենք, Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանում է Մուշեղ Շուշանյանը, իսկ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչն է Մարտին Զիլֆուղարյանը, որը նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի փաստաբանն էր՝ Գորիսի հայտնի միջադեպի գործով:

Սուրիկ Խաչատրյանին ներկայացուցիչը հայցը ձեւակերպելիս ասաց, որ «Առավոտ» օրաթերթի հունիսի 12-ի համարի  «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա եւ սպանել չծնված երեխային» հոդվածում զրպարտել է Սուրիկ Խաչատրյանին: Հայցվորը ներկայացրեց այն նախադասությունները, որոնք համարում են զրպարտություն. «Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա» եւ «Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին: Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց եւ կրակում են ռենտգենի կաբինետում, եւ այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:

Մուշեղ Շուշանյանը հարցրեց՝ դուք զրպարտություն եք համարում այդ փա՞ստերը, թե՞ այն, որ Սուրիկ Խաչատրյանը բանդայի ղեկավար է:

Մարտին Զիլֆուղարյանը պատասխանեց. «Փաստը, որ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հրազենային կրակոց: Իսկ դեպքը, որ տեղի է ունեցել, մեզ չի հետաքրքրում: Երկու փաստով էլ քրգործ է հարուցվել: Երկու գործերով էլ քրգործը կասեցվել է»:

Ըստ Մարտին Զիլֆուղայանի, իրենք ամբողջ հոդվածը դիտում են զրպարտություն, բայց անդրադառնում են միայն երկու փաստին, որոնցում Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ. «Մնացածը գողություն է, մենք դրան չենք անդրադառնում»:

Դատական նիստը կարճ տեւեց: Պատճառն այն էր, որ հայցադիմումում, որը ներկայացվել է դատարանին, հայցվորի անունը նշված է Սուրեն Խաչատրյան, իսկ լիազորագիրը փաստաբանին ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանը: Հետևաբար` դա նշանակում էր, որ դատական նիստն առանց հայցվորի էր ընթանում, ուստի դատավորը նպատակահարմար չգտավ նրա բացակայությամբ նիստը շարունակել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30