Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» առաջին տուն մտածը Ջիմի անունով հետախույզ շունն է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2013 13:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի  նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններից, առանձնատներից գողություններ կատարած աղմկահարույց «Բանդայի գործով» հերթական դատական նիստը:

Պաշտպաններ Ստեփան Ոսկանյանն ու Սամվել Հովհաննիսյանը բացակայում էին դատական նիստից, իսկ ամբաստանյալ Արթուր Մանուկյանն էլ խնդրել էր դատարանից, որ իր շահերը ներկայացնի հանրային պաշտպանը:

Դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին, իսկ պաշտպաններ Սամվել Հովհաննիսյանի եւ Ստեփան Ոսկանյանի բացակայության  հարգելի կամ անհարգելի լինելու հարցը քննության կառնի հոկտեմբերի 8-ին նշանակած դատական նիստում:

Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանին դիմեցինք նախորդ նիստում հետազոտված ապացույցների հետ կապված հարցով, մասնավորապես, թե ինչպես է գնահատում  այն ապացույցները, որոնք արդեն հետազոտվել են:

Հ.Արսենյանն ասաց, որ ապացույցների հետազոտումից հետո կդիմեն միջնորդությամբ՝ դրանք անթույլատրելի ճանաչելու համար: Մասնավորապես, մեզ հետ զրույցում ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպանն  ասաց, որ մինչ Ամառանոցային 1-ին նրբանցքի 20 տան խուզարկելու թույլտվություն դատարանից ստանալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՊՇ բաժնի քննիչը Ջիմի անունով շանն է օգտագործել, իր տրամադրության տակ է ունեցել նշված հասցեում շան կողմից հայտնաբերվածի մասին ակտը:

Քննիչը արձանագրել էր. «Օգտագործեցի ծառայական հետախույզ շանը զենք, զինամթերք եւ պայթուցիկների դեպքով»:

Ի՞նչ էր հայտնաբերել «օպերատիվ աշխատողը»:

Պարզվեց, նշված ձեռքբերված ապացույցը եղել է մեկ հատ «Մակարով» տեսակի ատրճանակ իր փամփշտակալով, մեկ հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ, իր փամփշտակալով, գազային ատրճանակ, , մեկ հատ ավտոմատ AK-740 երկու փամփշտակալով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30